Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Փորձագետները հայտարարել են «Օսկար»-ի հիմնական հավակնորդներին

Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման (2018 թ.), Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա» դրաման (2018 թ.) և Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը (2018 թ.) առավել մեծ շանսերն ունեն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգևն ստանալու «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Այս կանխատեսմամբ հունվարի 16-ին հանդես է եկել Gold Derby ինտերնետ-պորտալը, որը մասնագիտանում է կինոինդուստրիայի վերաբերյալ տեղեկատվության բնագավառում:

Քուփերի ֆիլմի հաղթելու շանսերը կինոքննադատների կողմից գնահատվում է 7 առ 1. այն պատմում Է քանթրի ոճի կատարող և երիտասարդ սկսնակ երգչուհու սիրո մասին, որտեղ գլխավոր դերակատարներն են՝ Լեդի Գագան և Քուփերն ինքը: Նույնպիսի շանսեր ունի Քուարոնի՝ 1970-ական թվականների մեքսիկական ընտանիքի ճակատագրի մասին պատմող ֆիլմը: Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը, որն արդեն Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից նշվել է որպես անցած տարվա լավագույն ֆիլմ, ներկայացնում է ջազային դաշնակահար Դոն Շիռլիի և նրա վարորդի ու թիկնապահի՝ Թոնի Լիպի՝ 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում կատարած ճանապարհորդության իրական պատմությունը, որի ընթացքում նրանք օգտվել են այսպես կոչված «Կանաչ գրքից», որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը: Այս ֆիլմի՝ «Օսկար»-ի արժանանալու շանսերը նույնպես մեծ են: «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում «Օսկար»-ի հնարավոր հավակորդների թվում նշվել են նաև Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» (2018 թ.) կատակերգությունը, ռեժիսոր Սփայք Լիի «Սև կլանայինը» (2018 թ.) և Ռայան Քուգլերի «Սև հովազը» ֆանտաստիկ մարտաֆիլմը:

Քուարոնը, Քուփերը և Լին, ըստ կինոքննադատների գնահատումների, որոնց վկայակոչում է Gold Derby-ն, նախընտրելի շանսեր ունեն «Օսկար» ստանալ «Լավագույն ռեժիսոր» կատեգորիայում: Գլեն Քլոուզը, որը շվեդ ռեժիսոր Բյոռն Ռունգեի «Կինը» ֆիլմում մարմնավորել է նյույորքցի գրականագետի կնոջը, և երգչուհի Լեդի Գագան, որը նկարահանվել է «Աստղը ծնվեց» ֆիլմում, ինչպես նաև Օլիվիա Քոլմանը, որը նկարահանվել Է «Ֆավորիտուհին» ֆիլմում, հայտնվել են «Առաջին պլանի լավագույն դերասանուհի» կատեգորիայում պարգևի հավանական հավակնորդների թվում: «Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակին հավակնում են Ռամի Մալեքը («Բոհեմական ռապսոդիա»), Բրեդլի Քուփերը («Աստղը ծնվեց») և Քրիստիան Բեյլը, որը նկարահանվել է ռեժիսոր Ադամ Մաքքեյի «Իշխանություն» ֆիլմում: «Օսկար»-ի անվանակարգորդները կհայտարարվեն հունվարի 22-ին, իսկ կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին «Դոլբի» թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում