1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մտածում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի. Մերի Երեմյանը պատմում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մտածում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի. Մերի Երեմյանը պատմում է «Էլենի 
օրագիրը» հեռուստասերիալի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «21TV»-ի «Հայ 10» ծրագրի հաղորդավարուհի Մերի Երեմյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում: Սա ֆիլմում նկարահանվելու նրա առաջին փորձն է: Նա մարմնավորում է մի կնոջ, որն անհաջող ամուսնության զոհ է դարձել: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում Մերին պատմել է հաղորդավարությամբ չզբաղվելու եւ հեռուստասերիալում նկարահանվելու մասին:

«Միշտ ցանկացել եմ ֆիլմում նկարահանվել, բայց վախեցել եմ: Մտածում էի, որ ոչինչ չի ստացվի: Փորձելուց հետո փոշմանել եմ, որ այսքան ժամանակ բաց եմ թողել հնարավորությունը եւ չեմ նկարահանվել: Ես ինձ դեռ դերասանուհի չեմ համարում: Դեռ շատ աշխատելու տեղ ունեմ: Առաջին փորձս բարդ էր, քանի որ փորձ չունենալն արդեն իսկ դժվար է: Բայց ռեժիսորի եւ դերասանների օգնությամբ կարողացել եմ հաղթահարել եւ հունի մեջ ընկնել: Ես ամեն օր աշխատում եմ ինձ վրա եւ փորձում եմ կատարելագործվել: Չեմ ասի, որ ինքս ինձնից գոհ եմ, բայց աճ նկատում եմ»,- ասաց Մերին:

Նրա խոսքով` իր համար շատ դժվար էր նաեւ կերտել այնպիսի կերպար, որն իրեն օտար է: «Սոնան ամուսնացած կին է: Նրա ամուսնական կյանքն իսկական դժոխք է: Փորձում եմ կերպարիս հոգեբանորեն մոտենալ եւ անկեղծ ներկայացնել Սոնայի ապրումներն ու կենսակերպը, որն ինձ համար օտար է: Ես ու Սոնան նման չենք իրար: Բայց մեր հասարակության մեջ նման կանանց շատ կարող ես հանդիպել»,- նշեց Մերին:

Հաղորդավարուհին նշեց, որ այս շրջանում միայն նկարահանվում է հեռուստասերիալում: Բայց դա չի նշանակում, որ ինքը հաղորդավարությամբ չի զբաղվի: «Ես հաղորդավարությունը չեմ թողել: Պարզապես, այս շրջանում նոր ծրագրեր չկան: Հիմա միայն կենտրոնացած եմ հեռուստասերիալում նկարահանվելու ուղղությամբ»,- ավելացրեց նա:

Ի դեպ, Մերին նշեց, եթե առաջիկայում հեռուստասերիալում նկարահանվելու նոր առաջարկներ ստանա, անպայման կընդունի: Իր համար սկզբունքային է, երբ կերպարը հետաքրքիր եւ զարգացող է:

Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝ Մերի Երեմյանի ֆեյսբուքյան էջից

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]