Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին փուլում

Սպորտ
a1aronyan

Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ 4-րդ փուլում, հաղթանակ տարավ Լեւոն Արոնյանը:   Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով հանդիպեց իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Լեւոն Արոնյանը պարտիայի ընթացքում չնայած հայտնվեց ծանր իրավիճակում, սակայն անսխալ պաշտպանվեց եւ 43-րդ քայլին մրցակցին ստիպեց հաշտություն կնքել:   Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ Դմիտրի Յակովենկոյի հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Նրանք երկուսն էլ պարգեւատրվեցին ոսկե մեդալով: Սակայն 1-ին տեղի գավաթը բաժին հասավ ռուսաստանցի գրոսմայստերին, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Լեւոն Արոնյանից:   Այդպիսով, հայտնի դարձան աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի եւս երկու մասնակիցներ: Այդ իրավունքը նվաճեցին ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որոնք ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկով գրավեցին առաջին երկու տեղերը: Լեւոն Արոնյանն այդ ցուցակում 173 վարկանիշային միավորով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը: