211652_close_icon
views-count2512 դիտում article-date 20:20 29-11-2018

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես նշվում է. «Ձերդ Գերազանցություն, Ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ձեր՝ որպես Վրաստանի առաջին կին նախագահի ընտրությունը, հիրավի, պատմական իրադարձություն է, և ես ի սրտե մաղթում եմ, որ Ձեր պաշտոնավարումը Վրաստանի պատմության մեջ նշանավորվի շարունակական վերելքով և բարօրությամբ: Հավատացած եմ նաև, որ Հայաստանի և Վրաստանի՝ դարավոր բարիդրացիության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել՝ փոխադարձ վստահության և փոխըմբռնման մթնոլորտում, կընդլայնենք երկկողմ օրակարգը բազմաբովանդակ նոր ծրագրերով՝ մեր ժողովուրդների բարեկամության ողջ ներուժը ծառայեցնելով Հայաստանի և Վրաստանի առաջընթացին: Ձեզ հետ մոտալուտ հանդիպման և հավակնոտ գործընկերություն զարգացնելու ակնկալիքով՝ Ձեզ եմ հղում հարգանքներիս խորին հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր