Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ
Առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել, ինը վիրավորվել Աֆղանստանի հարավում գտնվող Զաբուլ նահանգում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նահանգի ոստիկանության խոսնակ Մոհամմադ Լալ Ամիրին:
Երկուշաբթի երեկոյան Մեզանի շրջանում պայթել է ճանապարհին տեղադրած ռումբը, որը ենթադրաբար արվել էր գրոհայինների կողմից:
Պայթյունի համար որևէ խմբավորում պատասխանատվությունը դեռ չի ստանձնել:
Աֆղանստանում բախում է տեղի ունենում կառավարական ուժերի և ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալների միջև, որոնք զգալի տարածք են գրավել երկրի գյուղական վայրերում և գրոհներ են սկսել խոշոր քաղաքների վրա: Երկրում նաև ուժեղացել է «Իսլամական պետություն» (ԻԳ)* ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության ազգային և անվտանգության ուժերը համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում ամբողջ երկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ