Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փաշինյան-Թրամփ հանդիպման նախապայմանը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Գրանդ Փարկում կայանալու է հավաք, որտեղ ինքը հանդես է գալու ելույթով: Պաշտոնապես դեռևս չի հայտարարվել, սակայն, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանն այդ օրերին մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին, որտեղից էլ ուղևորվելու է Լոս Անջելես:

Պաշտոնապես դեռևս չի հայտարարավել Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի օրակարգի մասին: Բացառված չէ իհարկե, որ այն դեռևս աշխատակարգային, մշակման փուլում է, և դրա մասին տեղեկություն կտրվի այցին ընդառաջ: Մինչ այդ պետք է հիշել ՄԱԿ-ի նախորդ Գլխավոր ասամբլեային Նիկոլ Փաշինյանյի մասնակցությունը, այդ առիթով նրա ամերիկյան այցը, որն ըստ էության տապալված այց էր: Նիկոլ Փաշինյանյանը ՄԱԿ-ում, ինչպեսև մնացած այլ վայրերում, խոսեց թավշյա հեղափոխության մասին, Հայաստանը աշխարհին ներկայացրեց հեղափոխության պրիզմայով, ինչն ըստ էության որևէ արձագանքի չարժանացավ: Ապարդյոււն անցան նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գոնե ՄԱԿ կենտրոնակայանի միջանցքում հանդիպում կազմակերպելու հայկական կողմի ջանքերը, դրան էլ նախորդել էր ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականների՝ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը՝ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու խնդրանքով:

Կրկին ապարդյուն:

Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան քաղաքական և տնտեսական օրակարգերը ճգնաժամային փուլում են: Դրա վկայություններից էր նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության դադարեցումը, Հայաստանին տրամադրվելիք օգնության կրճատումը: Դրանք, սակայն, երևույթի սոսկ մակերեսային շերտն են: Հայ-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը շատ ավելի խոր հիմքեր ունի, ինչի մասին, ի դեպ, օրերս մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում հանգամանորեն խոսել էր ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ «Ամուսլար», Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու նախաձեռնություն:

Այս երկու իրողությունները դարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի առանցքային պատճառները: «Ամուլսարի» չհանգուցալուծվող խնդիրը ամբողջությամբ տորպեդահարել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները, դրանք գտնվում են զրոյական մակարդակում: Իսկ Ռուսաստանին հաճոյանալու համար Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու Հայաստանի քայլը խորացրել է ճգնաժամը հայ-ամերիկյան քաղաքական հարաբերություններում: Ամերիկյան կողմից արդեն հնչում են անգամ հանդիմանանքներ այն մասին, որ ԱՄՆ-ի ֆինանասավորման վերապատրաստված զինվորականներն այսօր առաքելություն են իրականացնում ի պաշտպանություն ԱՄՆ-ի հակառակորդների՝ Ասադի մարդասպան ռեժիմի ու Ռուսաստանի:

Ահա այս բարդ, բազմաշերտ ու խնդրահարույց համատեքստում է տեղի ունենալու Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը: Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի իշխանությունն ընհանուր առմամբ հայ-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման խնդիր ունի: Դրանք հասցվել են այնպիսի ցածր մակարդակի, որ, ըստ էության, ամեն ինչ պետք է սկսել մաքուր էջից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է դուրս գա նախկին ստանդարտ կաղապարներից ու բանաձևերից և հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում դնի նոր ալգորիթմներ: Հայաստանի իշխանությունը պետք է դուրս գա ԱՄՆ-ին հանդիմանողի դերից, ԱՄՆ-ից թավշյա հեղափոխության համար աջակցություն ակնկալողի կարգավիճակից ու ներկայացնի, թե ինչ կարող է տալ Հայաստանը Միացյալ Նահանգներին: Խոսքն առաջին հերթին տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ Հայաստանի նոր դարակատարության, այդ համատեքստում հայ-ամերիկյան հնարավոր փոխգործակցության մասին է:

ԱՄՆ-ի հետ հարաբարությունները կարող են զարգանալ միայն փոխադարձության հիմքի վրա, երբ այդ հարաբերություններից ինչ-որ բան կստանա ոչ միայն Հայաստանը, այլ նաև ԱՄՆ-ը: Սա հատկապես սուր է դրսևորվում Թրամփի վարչակազմի պրագմատիկ քաղաքականության պարագայում: Քաղաքականություն, որի հիմքում դրևված են ոչ այնքան արժեքները, ինչին ըստ էության հղում է անում Հայաստանը, այլ շահերը:

Իհարկե, շատ դրական կլինի, որ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի օրակարգում ի վերջո ընդգրկված լինեն հանդիպումներ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ այդ հանդիպումները չեն կարող լինել ինքնին, ինքնաբերաբար: Այդ հանդիպումները, ընդհուպ Թրամփի մակարդակով, պետք է բխեն հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգից ու սպասարկեն այդ օրակարգին: Եթե չկա այդպիսի օրակարգ, անգամ Թրամփի հետ հանդիպման միակ արդյունքը կլինի Նիկոլ Փաշինյանի հերթական սելֆին ԱՄՆ նախագահի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում