Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ
19:12, 23 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքատրուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AFP-ն հանդիպման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:
Մինչ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումը նախատեսված էր նաև ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում