Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Կտրաքացնեմ …». 29-ամյա երիտասարդը զինված հարձակվել է «Ֆասթ Կրեդիտի» մասնաճյուղի վրա ու հափշտակել 6 մլն դրամ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Հայկ Ա.-ի գործի դատական քննությունը:

29-ամյա Հայկին մեղադրանք է առաջադրվել զինված ավազակային հարձակում, յուրացում կատարելու, ինչպես նաև իրավունք վերապահող կեղծ պայմանագիր պատրաստելու, օգտագործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և 325 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի ապրիլի 2-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Հայկ Ա.-ն դիմակավորված, ատրճանակով ու նռնակով զինված հարձակվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» կազմակերպության Ավանի մասնաճյուղի վրա, մասնաճյուղը պայթեցնելու, մասնաճյուղում գտնվող հաճախորդին սպանելու սպառնալիքով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6 միլիոն 300 հազար դրամ գումար, և դիմել է փախուստի:

Հանդուգն հարձակումից հետո իրավապահները ահազանգով դեպքի վայր են գնացել, տարել են նաև խուզարկու շուն, սակայն հարձակվողի հետքին ընկնել չի հաջողվել: Տեսահսկող սարքերի տեսագրություններում հնարավոր չի եղել տեսնել հարձակվողի դեմքը, այն փակված է եղել դիմակով:

Թվում էր՝ դժվարբացահայտելի գործ է, սակայն 2018 թվականի հունիսի 23-ին ինքը՝ Հայկ Ա.-ն, մեղայականով ներկայացել է ոստիկանություն և խոստովանել է, որ ինքն է եղել տվյալ վարկային կազմակերպության վրա հարձակված անձը:

Պարզվել է նաև, որ Հայկ Ա.-ն ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ յուրացրել է «Այ Վենդինգ» ՍՊԸ-ից վարձակալությամբ վերցրած 1 հատ սրճեփ, 2 հատ քաղցրավենիք ու խմիչք տրամադրող սարք, «Novara» մոդելի 6 հատ սրճեփ՝ դրանք վաճառելով տարբեր քաղաքացիների: Այս դրվագի շրջանակներում, ըստ մեղադրանքի, Հայկ Ա.-ն պատրաստել և օգտագործել է իրավունք վերապահող կեղծ պայամանգիր:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց տուժող Վ. Ս.-ն: Նա եղել է այն միակ հաճախորդը, որ ավազակային հարձակման պահին գտնվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» կազմակերպության Ավանի մասնաճյուղում: Նրան սպանելու սպառնալիք է տվել Հայկ Ա.-ն՝ հարձակման ժամանակ նրա ուղղությամբ պահելով ատրճանակը ու պահանջելով, որ մասնաճյուղի աշխատողներն իրեն փոխանցեն մասնաճյուղում եղած գումարները:

Վ. Ս.-ն «Ֆասթ Կրեդիտ»- ի մասնաճյուղ էր մտել՝ մուծում կատարելու: Դրսում՝ մեքենայի մեջ, նրան էր սպասում կինը:

Տուժողն ասաց՝ այո, դիմակավոր անձն իր վրա էր ուղղել ձեռքին եղած ատրճանակը. «Ես իմ կյանքի համար վտանգ չէի զգում, քանի որ ինձ մոտ գումար չկար, ու այդ անձը ինձնից գումար չէր ուզում»,- դատարանում ասաց տուժողը ու պնդեց. «Այս պահին անկեղծ եմ պատասխանում:

Հնարավոր է՝ պահի տակ վախ լիներ, բայց ես չեմ մտածել, որ նա իմ վրա կկրակի…»:

Տուժողն ասաց, թե դիմակավոր անձն իրենից մոտ երկու մետր հեռավորության վրա էր գտնվում: Ինքը դեռ չէր սկսել իր գործարքը, երբ մուտքի դռան ձայնը լսեց, շրջվեց ու տեսավ դեմքը փակ մի անձնավորության, որի մի ձեռքում ատրճանակի, մյուս ձեռքում նռնակի նման առարկաներ կային:

«Արդեն չեմ հիշում՝ ինչ արտահայտություններ արեց հարձակվողը»,- ասաց տուժողը: Երբ հարձակվողը «Ֆասթ Կրեդիտի» աշխատողներից ստացել է պահանջածը, տուժողին ասել է՝ իրար հետ դուրս գանք… Հարձակվողի պահանջով ծնկի իջած 31-ամյա տղամարդը ոտքի է կանգնել ու հարձակվողից առաջ, առանց հետ նայելու դուրս է եկել մասնաճյուղից: Թեքվել են դեպի ձախ, մի քանի քայլ առաջացել են, հարձակվողը առաջ է անցել ու վազելով հեռացել է…

Տուժողն ասաց, թե իր հիշելով՝ մասնաճյուղում երեք աշխատող կար՝ մի աղջիկ ու երկու տղա:

Նրանցից մեկն իր ցուցմունքում ասել էր, թե հարձակվողը բռնել է հաճախորդի ձեռքից ու իր հետ դուրս է բերել մասնաճյուղից:

Տուժողն ասաց, որ հարձակվողն իր նկատմամբ բռնություն չի գործադրել, իրեն չի հարվածել, չի քաշքշել, հնարավոր է՝ «միամիտ» կպած լինի, բայց ինչքան հիշում է՝ իր ձեռքից նա չի բռնել:

Տուժողն ասաց, թե չի տեսել՝ հարձակվողն ինչ է վերցրել մասնաճյուղի աշխատողներից: Չի հիշում, որ նա տոպրակ փոխանցի աշխատողներին ու պահանջի փողը լցնել այդ տոպրակի մեջ: Ինքն այդ կողմ չի նայել: Հարձակվողն իրեն ասել է՝ ոտքի կանգնի, ինքն էլ կանգնել է: Այդ ամենը տևել է 5-10 րոպե:

Տուժողը նշեց, որ հետո մեքենայով գնացել է նույն կազմակերպության մեկ այլ մասնաճյուղ ու կատարել է իր մուծումը: Հարձակվողի փախչելուց հետո չի վերադարձել նույն մասնաճյուղ՝ մտածելով, թե աշխատողները խուճապի են մատնված, կարող են սխալվել, իր մուծածը ուրիշ անունով ընդունել: Ինքը դրսից տեսել է, որ աշխատողները հեռախոսներով խոսում են, երևի ահազանգում էին կատարվածի մասին:

Նկատի ունենալով, որ տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև կային հակասություններ, դատարանը հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքը:

Տուժող Վ. Ս.-ն այդ ցուցմունքը տվել էր դեպքի հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին: Նա հայտնել էր, թե վարկային կազմակերպության մասնաճյուղում պատրաստվում էր մուծում կատարել, երբ մուտքի դռան ձայնը լսել ու շրջվել է: Մտել է մի տղամարդ՝ մուգ հագուստով, գլխին՝ «կապյուշոն», դեմքը՝ փակ՝ սև դիմակով, միայն աչքերն էին երևում, աչքերը մուգ էին: Նրա հագին դեղին ձեռնոցներ էին, մի ձեռքին ատրճանակի, մյուս ձեռքին նռնակի պես առարկաներ կային:

Վ.Ս.-ն նշել էր. «Ես անակնկալի եկած, շփոթված ու վախեցած էի… Այդ անձնավորությունը անմիջապես մոտեցավ ինձ, հրամայական տոնով ասեց՝ դու հլը պառկի… Ես տեսա ատրճանակն ու նռնակը, վախեցա, որ չենթարկվելու դեպքում նա կարող է դրանցից մեկնումեկը գործադրել ու ինձ վնասել… Ես ծնկի իջա անմիջապես… Իրական վախ եմ զգացել… Նա իմ նկատմամբ բռնություն չի գործադրել… Անհանգիստ քայլում էր այսուայն կողմ ու ասում էր. «Կտրաքացնեմ, սաղս կտրաքենք… »: Նա գումար էր ուզում, կրկնում էր. «Շատ տվեք, շուտ արեք…»: Աշխատողները, ենթադրում եմ, գումարը տվեցին, նա ինձ ասեց. «Հե՛լ, հետս արի, դուռը բաց ու գնա ձախ»: Ես ենթարկվեցի, դուրս եկա, գնացի դեպի ձախ… Մի քանի քայլից հետո նա ինձ անցավ ու վազելով հեռացավ դեպի շենքերը… Այդ պահին կինս իջավ մեքենայից, ես փախչողի հետևից չնայեցի…

Նրա ձայնը սովորական էր, ակցենտով չէր խոսում, քաղաքավարի էր խոսում, ժարգոնով… Նա ինձ չի կպել, չի վնասել… Ես վախեցել էի նրա սպառնալիքներից, թե կտրաքացնի… Ես նրան չեմ փորձել վնասազերծել՝ մտածելով՝ ամեն ձեռքին մի բան կա՝ ատրճանակ, նռնակ, մեկը խլեմ, մյուսը կգործադրի… Ես անմիջապես ենթարկվել եմ նրա պահանջին…»:

Տուժողն ասաց, որ նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ իրեն չեն ուղղորդել… Ինքը ճնշված էր նաև այն պատճառով, որ մի քանի մետրի վրա կինն էր՝ մեքենայի մեջ:

Տուժողն ասաց, թե ամբաստանյալից որևէ պահանջ չունի:

Վկա Վահագն Դ.-ն կարող էր և տուժող լինել այս գործով, այդ հարցը դատական նիստի ժամանակ մի քանի անգամ տրվեց նրան:

Վկան ասաց, որ ամբաստանյալն ու իր եղբայրն աշխատել են իրար հետ, ինքը Հայկին ճանաչում է եղբոր միջոցով:

Իր եղբայրը «Այ Վենդինգ» ՍՊԸ տնօրեն Արման Կ.-ին դիմել էր, որ սուրճի մի ապարատ վերցնի վարձակալությամբ, Արմանը մերժել էր: Հետո Հայկը եղբորն ասել էր, թե «օֆիսը» գումարային խնդիրներ ունի, Արմանը սուրճի ապարատ է վաճառում:

Եղբայրը Վահագնին ասել է այդ մասին, եղբայրները որոշել են սուրճի ապարատը գնել ու տեղադրել Պոլիտեխնիկի 2-րդ մասնաշենքում:

Ապարատը գնելու համար Վահագնը կնոջ անունով վարկ է վերցրել:

Սկզբում Հայկն ասել է, թե Արման Կ.-ն ապարատը վաճառում է 1 միլիոն 700 հազար դրամով:

Վահագնը որպես սկզբնական վճար՝ վճարել է 900 հազար դրամ: Պայմանավորվել են, որ մնացած գումարը կվճարի ամսեամիս: Միաժամանակ Վահագնը Հայկին ասել է, թե առուվաճառքի վերաբերյալ իրեն «դակումենտ» է հարկավոր, որ հանգիստ լինի: Հայկը եղբայրների ներկայությամբ հեռախոսով խոսել է Արման Կ.-ի հետ՝ նա այդպես է ասել ու շատ ճշմարտանման է խոսել, վերջում ասել է, թե Արմանը դեմ չէ, որ վաճառքը փաստաթղթով, օրինական կատարվի, փաստաթուղթը պատրաստ կլինի մի քանի օրից:

Հայկը եղբայրներին ասել է՝ եթե կանխիկ վճարեն ևս 450 հազար դրամ, ապա Արմանը համաձայն է ապարատը վաճառել 1 միլիոն 350 հազար դրամով: Վահագնն ու եղբայրը համաձայնել են: Երկու օր հետո Հայկը զանգել ու ասել է, թե առուվաճառքի պայմանագիրը պատրաստ է, Արմանն էլ հրապարակում սպասում է գումարին:

Հայկին է տրվել 450 հազար դրամ: Վերջինս Վահագնին է հանձնել առուվաճառքի պայմանագիր, որի վրա ՍՊԸ-ի կնիքն էր ու տնօրեն Արման Կ.-ի ստորագրությունը:

Նույն օրը սուրճի ապարատը Հայկի հետ տարել, տեղադրել են Պոլիտեխնիկի 2-րդ մասնաշենքում, աշխատեցրել են: Դա 2018 թվականի մայիսն էր: Իսկ հունիսին Արման Կ.-ն եկել է Պոլիտեխնիկ ու ցանկացել է ապարատը տանել: Վահագնը տարակուսել է՝ ախր ինքը պայմանագրով, օրինական գնել է ապարատը: Նա ցույց է տվել Հայկի տված պայմանագիրը, իսկ Արմանն ասել է, թե դա կեղծ պայմանագիր է, ինքը նման պայմանագիր չի ստորագրել, ընկերությունը որևէ գումար չի ստացել ու ապարատ չի վաճառել…

Այդ ժամանակ արդեն Հայկ Ա.-ն հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Արման Կ.-ն մի անգամ էլ է գնացել Պոլիտեխնիկ, ցանկացել է տանել ապարատը, Վահագնը չի տվել: Երրորդ անգամ Արմանը ներկայացել է ոստիկանների հետ, վերջիններս առգրավել ու տարել են ապարատը՝ ասելով, թե քրեական գործ է քննվում՝ ընկերությունից ապարատի հափշտակության վերաբերյալ…

Վկան ասաց, որ եղբայրը անմիջապես ՍՊԸ տնօրեն Արման Կ.-ի հետ չի խոսել ապարատի վաճառքի վերաբերյալ, քանի որ նախկինում մի անգամ դիմել էր ապարատը վարձակալելու հարցով, մերժում էր ստացել: Բացի այդ, իր եղբայրն էր արտադրում ապարատով վաճառվող սառը սուրճը: Հետո սառը սուրճի պատրաստման արտադրություն է դրել նաև Արմանը ու վկայի եղբորն ասել է, որ այլևս նրա սուրճը չի վաճառելու իր ապարատներով: Դրա համար Արմանի ու վկայի եղբոր հարաբերություններն այնքան էլ հարթ չէին:

Վկան ասաց, որ ինքն էլ, եղբայրն էլ համոզված են եղել, որ Հայկ Ա.-ն ՍՊԸ տնօրեն Արմանի անունից է հանդես գալիս, և՝ ապարատը վաճառում է Արմանը: Փաստաթուղթ էլ ստանալով՝ համոզված են եղել, որ օրինական գործարք են կատարել…

Վկան ասաց, որ հիշյալ ապարատը կնիքված վիճակում գտնվում է «Այ Վենդինգ» ընկերությունում: Ինքը դիմել է, որ ապարատը վերադարձնեն իրեն, գոնե աշխատեցնի, բայց իրեն պատասխանել են, որ դատական քննության արդյունքում դատական ակտով է որոշվելու հիշյալ ապարատի ճակատագիրը: Մինչդեռ վկան նշեց, որ ապարատը գնելու համար կնոջ անունով վարկ է վերցրել ու ներկայումս էլ մարում է այդ վարկը՝ ապարատը փաստացի չտնօրինելով և որևէ եկամուտ չստանալով… Վկան գործի քննության սկզբում տեղեկացել է, որ Արման Կ.-ն սուրճի ապարատները վարձակալությամբ հանձնել էր Հայկ Ա.-ին, իսկ վերջինս «ինքնագլուխ» վաճառել է դրանք:

Գործի քննության ընթացքում Հայկ Ա.-ն խոստովանել է, որ առուվաճառքի պայմանագրում կեղծել է Արման Կ.-ի ստորագրությունը: Փորձաքննությամբ հաստատվել է, որ ՍՊԸ տնօրենի ստորագրությունը կեղծված է, բայց կնիքը եղել է իսկականը:

Վկան հստակ չպատասխանեց՝ հիմա ինքը գումա՞րն պահանջում, թե՞ ապարատը, և՝ ումի՞ց է պահանջում՝ ՍՊԸ-ի՞ց, թե՞ ամբաստանյալ Հայկ Ա.-ից: Վկան միանշանակ ասաց, որ ինքը վնաս է կրել: Մեղադրողն էլ ասաց, որ վկան… քաղաքացիական հայցվոր է ճանաչված…

Դատարանը որպես վկա հարցաքննեց ամբաստանյալ Հայկ Ա.-ի մանկության ու դպրոցական ընկերոջը՝ Հ. Պ.-ին:

Նա, ճանաչելով Հայկ Ա.-ին ու տեսնելով, որ նա սուրճի ապարատ է «աշխատացնում», դա էլ նորմալ փող է «բերում», ասել է՝ ես էլ եմ ուզում այսպիսի ապարատ ունենամ, կարա՞նք կազմակերպենք, որ ունենամ:

Հայկը մանկության ընկերոջը սուրճի ապարատ է վաճառել, վերջինս գումարը մաս-մաս է տվել Հայկին, աշխատեցրել է ապարատը, բայց տեսնելով, որ ստացված եկամուտից չի կարողանում պարտքերը փակել, ապարատը իր հերթին վաճառելէ երրորդ անձի՝ տվյալ անձի հետ վկան ժամանակին «ֆիզիկա» էր պարապել… Հետո իմացել է, որ ոստիկանները սուրճի ապարատը այդ գնորդի մոտից առգրավել ու տարել են՝ ասելով, թե ապարատը ուրիշին է պատկանում…

Վկան ասաց, թե կարծել է՝ սուրճի ապարատները Հայկին են պատկանում: Հայկն էլ էր սուրճի ապարատ «աշխատացնում»:

Վկան նշեց, որ այն ժամանակաընթացքում, երբ ինքն էր աշխատեցնում ապարատը, ոչ ոք չի մոտեցել ու ապարատը չի պահանջել, չի ասել, որ այն Հայկին չի պատկանել…

Վկան ասաց, թե «չի խորացել»՝ սուրճի ապարատները Հայկին՝ որտեղի՞ց: Քանի որ Հայկին մանկուց ճանաչել է, նույն դասարանում էլ են սովորել մի քանի տարի, հենց Հայկի հետ է «գործ բռնել» ու չի կարծել, թե Հայկն իրեն կխաբի: Առուվաճառքի ժամանակ էլ փաստաթուղթ չի պահանջել, վստահել է Հայկին:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանի հարցին պատասխանելով՝ վկան Հայկ Ա.-ին բնութագրեց որպես աշխատասեր, խելացի, ընկերասեր մարդու: Ինքը զարմացել է, երբ լրատվամիջոցներով տեսել է Հայկի լուսանկարը և լսել է, որ նա է «Ֆասթ Կրեդիտի» վրա ավազակային հարձակում կատարած անձը: Վկան ասաց, որ Հայկը աշխատանք ուներ, մեքենա ուներ՝ ինքը չի մտածել, որ նա գումարային խնդիրներ կարող էր ունենալ:

Ըստ վկայի՝ Հայկը «խուլիգանությունից, ավազակությունից հեռու անձնավորություն էր»… Մինչև հիմա էլ, ըստ վկայի՝ հավատը չի գալիս, որ Հայկը կարող էր ավազակային հարձակում գործել…

Դատական հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում