Ղրղզստանի նախկին նախագահին մեղադրել են պետհեղաշրջման փորձի մեջ13 օգոստոսի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի Պետական ազգային անվտանգության նախագահ Օրոզբեկ Օպումբաևը կարծում է, որ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մտադիր է պետական հեղաշրջում իրագործել, որի համար նրան հարկավոր էր, որ արյունահեղություն լինի: Ուստի նա ձերբակալվել է և բերման ենթարկվել հարցաքննության: Այդպես է հատուկ ծառայության ղեկավարը մեկնաբանել օգոստոսի 7-8-ի իրադարձությունները Կոյ Տաշում, որտեղ հատուկջոկատայինները նախկին նախագահի ձերբակալման գործողություն էին իրականացնում, իսկ Ատամբաևի կողմնակիցները պաշտպանում էին վերջինիս, գրում է Ինտերֆաքսը: Օպումբաևը հայտարարել է, որ Ատամբաևն իր նստավայրում հավաքվածներից յուրաքանչյուրին 8000-ական սոմ է վճարել, ինչպես նաև այնտեղ է հավաքել կանանց, երեխաներին, ծերունիներին, իսկ տանը քարեր ու զենք է կուտակել: Ըստ նրա, Ատամբաևի կողմնակիցները կրակել են սպանելու մտադրությամբ՝ 1 հատուջոկատային զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել: Ավելի վաղ Ատամբաևը խոստովանել էր, որ ինքն անձամբ է կրակել հատուկջոկատայինների ուղղությամբ, սակայն աշխատել է, որ նրանց չդիպչեն փամփուշտները: Կոյ Տաշում իրադարձությունների մասվ 8 քրգործ է հարուցվել: Անձամբ նախկին նախագահ Ատամբաևը կասկածվում է զենք կիրառեոլւ, զանգվածային անկարագություններ կազմակերպելու, քննությանը խոչընդոտելու, պատանդներ վերցնելու, մեկ մարդու սպանության և սպանության փորձի մեջ: Ատամբաևին ձերբակալել են օգոստոսի 26-ին: Մինչ այդ նրան կոուպցիոն մի քանի մեղադրանք էր ներկայացվում, այդ թվում աջակցություն քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |