Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյանը՝ ժողովրդին

Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. 
Փաշինյանը՝ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հորդորեց սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց քվեարկությամբ դատել նրանց, որոնց, ժողովուրդը կարծում է՝ իշխանությունը չի կարողացել դատել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը նախ անդրադարձավ քննադատություններին, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները ձախողվել են: «Մարդիկ այդ հարցը բարձրացնելիս՝ ասում են՝ ինչո՞ւ է այն մեկը ազատության մեջ: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մի շատ կարևոր բան, մենք 2018-ի հեղափոխության ժամանակ ասել ենք, որ հեղափոխությունից հետո վենդետա չի լինելու, լինելու է արդարադատություն և արդարություն: Մենք կարո՞ղ ենք ասել, որ այսօր Հայաստանում լիարժեք կա արդարադատություն և արդարություն` ոչ, ցավոք սրտի, չենք կարող ասել»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ արդարության և արդարադատության անկյունաքարային բանաձևը հետևյալն է՝ ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Փաշինյանը սա շատ կարևոր սկզբունք համարեց: «Քանի որ մեղավորին, երբ էլ լինի, կբռնես ու պատասխանատվության կենթարկես, և ի վերջո արդարադատությունը կհաղթի: Բայց, եթե անմեղին 5 տարի բանտ նստեցնես, հետո պարզվի, որ նա անմեղ է, այդ 5 տարին էլ հետ չես բերի, իր համար այլևս արդարությունը վերականգնելու հնարավորություն չի լինի»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ՀՀ-ում երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձը կա: Այսինքն՝ Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել, քան այսօր: «Մենք կարող ենք ասել, որ ոչ բոլոր մեղավորներն են այսօր բանտում, բայց այսօր ՀՀ-ում անմեղ մարդիկ չկան բանտում: Որովհետև մենք հավատարիմ ենք եղել ձեր առաջ ստանձնած մեր պարտավորություններին. մենք ասել ենք, որ վենդետա չի լինելու, չի եղել ՀՀ-ում վենդետա ու չկա: Մենք ասել ենք, որ կառուցելու ենք անկախ դատական համակարգ, և կառուցում ենք հիմա, այո, դա դժվար ճանապարհ է, առաջինը մենք ենք տուժում դրա ձեռքից: Բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում ինստիտուտները կայանան»,-ասաց նա:

Փաշինյանը նաև վստահեցրեց, որ այսօր Հայաստանում համակարգված կոռուպցիա չկա՝ համոզմունք հայտնելով, որ դա պարզապես հայտարարություն չէ, այլ մարդիկ տեսնում են, գիտեն: Նա նաև նկատեց, որ մարդիկ շատ արդար հարց են բարձրացնում, որ այսինչին, այնինչին չկարողացան դատել առնվազն մինչև հիմա: Հիշեցրեց, որ առաջիկայում Հայաստանում լինելու են խորհրդարանական ընտրություններ: Դիմելով ժողովրդին՝ նա ասաց. «Ում, որ մենք չենք կարողացել դատել, դուք ինքներդ կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Դա էլ է դատ: Ձեր կարծիքով` ում պետք է դատեինք ու չենք դատել, ուշանում է դա, 2021-ի հունիսի 20-ին ձեզնից յուրաքանչյուրը կարող է դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել: Եվ ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]