1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում հրշեջներին հաջողվել է մեկուսացնել անտառային հրդեհների 208 օջախներից 196-ը

Թուրքիայում հրշեջներին հաջողվել է մեկուսացնել անտառային հրդեհների 208 օջախներից 196-ը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հրշեջները եւ պրոֆիլային ծառայությունների մասնագետները վերահսկողության տակ են վերցրել անտառային հրդեհների 208 օջախներից 196-ը, որոնք հանապետւթյունում մոլեգնում են անցյալ շաբաթվանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտնել Է Թուրքիայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«208 անտառային հրդեհներից ջանքերի մոբիլիզացման շնորհիվ հաջողվել Է մեկուսացնել 196-ը: Շարունակվում Է պայքարը 12 օջախների դեմ,- ասված Է տարածված հաղորդագրության մեջ:

Այս պահին հրդեհերը դեռ շարունակվում են, այդ թվում Անթալիայի եւ Մուղլայի առողջավայրային նահանգներում: Սակայն իշխանությունների պնդումներով, ներկայումս բնակելի շրջանների եւ տուրիստական օբյեկտների համար վտանգ արդեն չկա:

Այրվել են հազարավոր հեկտարներով անտառներ: Անտառային սաստիկ հրդեհները հանրապետությունում սկսվել են հուլիսի 29-ին: Դրանք տարածվել են ափի մի շաք շրջաններում, որտեղ առողջավայրեր են գտնվում, այդ թվում Անթալիայի եւ Մուղլայի նահանգներում:

Հաղորդվել Է ափամերձ գոտում երկու հյուրանոցների, ինչպես նաեւ մի քանի հարյուր բնակելի տների տարահանման մասին:

Հրշեջները մինչեւ հիմա փորձում են հաղթահարել աղետը մի շարք շրջաններում, բայց բնակավայրերի համար վտանգ արդեն գործնականում չկա: Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության տեղեկատվության համաձայն՝ տարերային աղետի զոհերի թիվը հասել Է ութի, տուժել Է ավելի քան 850 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]