Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել. Գարո Փայլանը հորդորով դիմել է ՆԳՆ-ին

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել. Գարո Փայլանը հորդորով 
դիմել է ՆԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հայ երիտասարդը ծեծի  է ենթարկվել մի խումբ ադրբեջանցիների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականն՝ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիայից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում ապրող և աշխատող հայերը։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Նշվում է, որ սկզբում խոսակցություն է գնացել ղարաբաղյան հակամարտության մասին, այնուհետև ադրբեջանցիներն անցել են հարձակման:

Սոցիալական ցանցում տարածվել է խմբակային ծեծի տեսագրությունը:

Դեպքի առնչությամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]