Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը կհաջողի, երբ յուրաքանչյուրը գիտակցի պատասխանատվության իր բաժինը. Ավինյան

Հայաստանը կհաջողի, երբ յուրաքանչյուրը գիտակցի պատասխանատվության իր 
բաժինը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ, կառավարությունը, մեղմելով սահմանափակումները, ոչ թե գերակայություն է տալիս տնտեսությանը, այլ վարակի տարածման ներկայիս փուլում առաջնորդվում է ՀՀ քաղաքացու համար հնարավոր լավագույն լուծումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ավինյանն այս մասին վստահեցրեց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:

«Ինչպես բազմիցս հայտարարել եմ այս ամբիոնից՝ վերահաստատելով մեր քաղաքական ուժի դավանած արժեքները և կառավարության ծրագրում ամրագրված սկզբունքները, մեզ համար առանցքային է մարդը, նրա առողջությունն ու արժանապատվությունը: Այս համատեքստում անհարկի են դիլեմաների շուրջ արժեբանական քննարկումները՝ առ այն, թե որն է առաջնահերթ՝ տնտեսությու՞նը, թե՞ վերջինիս վնաս հասցնելով՝ մարդու առողջությունը պահպանելը: Այստեղ մեզ համար չկա որևէ երկընտրանք, քանի որ ինչպես առողջապահական համակարգի, մարդու առողջության, այնպես էլ տնտեսության և սոցիալական համակարգի մասին խոսելիս մեր քննարկումների հիմքում մարդն է: Այս փուլում մեղմելով սահմանափակումները, մենք ոչ թե գերակայություն են տալիս տնտեսությանը, այլ առաջնորդվում ենք վարակի տարածման ներկայիս փուլում ՀՀ քաղաքացու համար հնարավոր լավագույն լուծումներով»,-ասաց պարետը:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ողջ պատասխանատվությունը փորձում է բարդել քաղաքացու վրա՝ պարետը վստահեցրեց, որ նման ձևակերպումները ոչ ավելին են, քան մանիպուլյացիա: Ավինյանը շեշտեց՝ այս դեպքում պայքարն իրապես բոլորինն է, և այն պահանջում է հանրային լայն կոնսոլիդացիա և սոլիդարություն: Դիմելով հայրենակիցներին՝ պարետն ասաց. «Մենք ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանը կհաջողի, երբ յուրաքանչյուրը՝ նախարար, թե պատգամավոր, ոստիկան, թե բժիշկ, գործարար, թե ուղղակի ՀՀ ցանկացած քաղաքացի, գիտակցի պատասխանատվության իր բաժինը, դրսևորի ծայրահեղ բարձր իրավագիտակցություն և ողջախոհություն,  ապահովի իր, իր սիրելիների, ողջ հանրության ապահովությունը»:

Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Մայիսի 25-ին դիմակների կրումը պարտադիր կլինի ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային փակ տարածքներում:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]