Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Քոչարյանն իրեն հայտարարել էր որսորդ․ Մարտի 1-ի գործով բացահայտումների հատորներն ավելանալու են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Հունիսի 25-ին գլխավոր նորությունը Վերաքննիչ դատարանի որոշումն է նախկին նախագահի խափանման միջոցը փոխելու մասին արդեն երրորդ անգամ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է տեղի ունենում. մի դատարանը կալանավորում է, մյուսը՝ բաց է թողնում, կանգնե՞ց այս պրոցեսը:

– Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը իր արսենալում եղած հնարավոր միջնորդությունների թվաքանակը փոքրացրեց, այսինքն՝ նա ուներ գործիքակազմ, ժամանակ շահելու գործողությունների պլան, մի մասը իրականացրեց՝ երկու թե երեք անգամ Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ և խոչընդոտեցին դատական պրոցեսը սկսելուն: Հույս ունեմ, որ այս անգամ կհայտնվենք դատական պրոցեսի վերսկսման գործընթացի մեջ, որը հնարավորություն կտա մեր հասարակությանը, հետևելով այս գործընթացին, կամաց-կամաց տեսնել, թե մարտի մեկին իրականում ինչ է տեղի ունեցել:

– Այսինքն՝ փաստաբանները նոր բողոք ներկայացնելու հնարավորություն չունեն այլևս:

– Ես կարծում եմ՝ այնքան շատ են փաստաբանները հայաստանյան ատյաններում, որ նրանք գուցե էլի բողոքարկելու տարբերակներ գտնեն իրենց արսենալում, բայց իրենց գործողությունների պլանը, իրենց վարձատրության չափաբաժնի շրջանակում, համարում եմ ոչ էֆեկտիվ, որովհետև, այնուամենայնիվ, էֆեկտիվ աշխատանք իրենք պետք է ցույց տան դատաքննության պրոցեսում, փաստաբաններն իրենց ամբողջ ունակությունները և հնարավորությունները պետք է ի նպաստ դնեն իրենց պաշտպանյալի էֆեկտիվ պաշտպանությունը կազմակերպելու հարցում, իսկ այսօր, օգտագործելով մեր օրենսդրության հնարավորությունը, իրենք ընդամենը անընդհատ խափանման միջոցին վերաբերող միջնորդությունները մի ատյանից փոխում են մի այլ ատյան և այսպես շարունակ, իսկ իմ պատկերացմամբ՝ իրենք պետք է շատ արագ մտնեին դատաքննության փուլ և սկսեին Ռոբերտ Քոչարյանի իրական պաշտպանությունը, ինչը չեն անում:

– Իմիջիայլոց, այսօր ոչ ոք չէր ներկայացել դատական նիստին:

– Իսկ դուք անցյալ անգամ տեսա՞ք, թե ինչպիսի մեծ ներկայություն ունեին դատարանից դուրս Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները: Դա ի՞նչ է նշանակում. այդ ժամանակ նրանք շատ լավ գիտեին, թե դատավորը ինչպիսի որոշում է կայացնելու և թոռներով, երեխաներով, բոլորը եկել էին դիմավորեին, իսկ այսօր իրենք գիտեին, որ իրենց չի հաջողվի դատավորի վրա ներազդելու, և շատ լավ հասկանում են, որ եթե ներազդեցությունը չեզոքացված է, նշանակում է, որ դատավորը կկայացնի օրենքից բխող որոշում: Իսկ առաջին ատյանի դատավորի կողմից կայացված նախկին որոշումը բողոքարկվեց դատախազության կողմից, և պարզվեց, որ բողոքարկումն ուներ հիմք: Եվ նրանց այսօրվա չմասնակցությունը խոսում է այն մասին, որ իրենք զրո ներգործություն են կարողացել ապահովել՝ դատավորի վրա ազդեցություն ունենալու առումով:

– Դուք ավելի շատ եք առնչվել Գեղամ Պետրոսյանին ներկայացված մեղադրանքին և ձերբակալմանը, ես մի քայլ հետ գնամ և նորից հիշեցնեմ երկրորդ նախագահի փաստաբանների մշտական հղումները, որ եթե դուք Մարտի մեկի գործով դատավարական պրոցես եք սկսում, ապա սկսեք սպանությունների բացահայտմամբ, ո՞ւր է որևէ մեկ օրինակ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սպանությունների մեջ:

– Բայց մենք երբեք չենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը հրացանը ձեռքին գնացել մարդ է սպանել, Ռ. Քոչարյանը մեղադրվում է մարդ սպանելու մեջ:

– Գեղամ Պետրոսյանի ձերբակալումը այստեղ որևէ նոր բան տալի՞ս է:

– Իհարկե, տալիս է այն, որ սպանություններից մեկը շատ մոտ է բացահայտմանը, իսկ բացահայտում մենք կհամարենք այն ժամանակ, երբ որ դատարանը կկայացնի մեղադրական որոշում: Հիմա ես դրա մասին չեմ ուզում խոսել, բայց բոլոր հիմքերը կան, որ նախաքննական մարմինը, ըստ էության, ձեռք է բերել անհերքելի ապացույցներ այդ մեղադրանքը ներկայացնելու առումով: Ռ. Քոչարյանի մեղադրանքի մեջ հիմա սպանությունները չեն, վերջին հաշվով, նախաքննական մարմինը Մարտի մեկի գործի ամբողջական բացահայտումը չի դիտում միայն սպանությունների դրվագներով, այլ դիտում է ամբողջության մեջ, որոշումներ կայացնողներին, այդ որոշումները, որ օգտագործվել են օրինական և ոչ օրինական գործիքակազմ, որը բերել է այնպիսի հետևանքների, որ առնվազն 10 զոհ ենք ունեցել, հարյուրավոր վիրավորներ: Եվ դեռ նոր են ի հայտ գալիս հրազենային վիրավորումներով մարդիկ, որոնք այն ժամանակ պարզապես հիվանդանոցներում չեն մնացել, չեն գնացել, բայց նրանք այսօր արդեն տեսնում են, թե ինչպիսի առաջընթաց կա բացահայտումների առումով, և շատերը, ես համոզված եմ, գնում են, ներկայանում նախաքննական մարմին, և կարող ենք նույնիսկ շնորհավորել Հատուկ քննչական ծառայության նախաքննություն իրականացնող մարմնի մեր քննիչներին, որոնք հասան այդպիսի արդյունքների, որովհետև արդեն ամենադժվար բանն այն էր, որ մարդիկ ընդհանրապես չէին վստահում… Իսկ այսօր մարդիկ ինքնակամ են գնում դեպի նախաքննական մարմին. դա շատ լուրջ ձեռքբերում է…

– Այսինքն՝ եթե Մարտի մեկի գործը մտնի բուն իրավական փուլ, այդ մարդիկ ի հայտ կգան:

– Այս պահին էլ այդ մարդիկ ի հայտ են գալիս: Ես համոզված եմ՝ գուցե այսօր էլ ինչ-որ մեկը գնացել է ՀՔԾ և ասել՝ Մարտի մեկի այսպիսի դեպքի եմ առնչվել կամ ես ինքս տուժող եմ, և ապացույցներ է ներկայացրել: Անընդհատ այդ հատորները ավելանալու են դատաքննության ընթացքում: Այսինքն՝ կապել, որ մեղադրանքը միայն սպանություններն են, դա շահարկում էր, որը այդպես էլ չաշխատեց, որովհետև մենք գիտենք, որ սպանությունները արդյունք են կրակոցների, իսկ կրակոցները ոչ բոլոր դեպքերում են, որ հիմնավորված են եղել, և կրակոցները արձակված են յուրաքանչյուրի վրա, պարզապես այս տասը սպանվեցին, բայց յուրաքանչյուրը կարող էր այդ տասը սպանվածից մեկը լինել: Մեր հասարակությունը ինչո՞ւ է Մարտի մեկի բացահայտմանն այդպես բծախնդիր վերաբերվում, որովհետև ամեն մեկը իրեն զգում է որպես զոհ: Ռոբերտ Քոչարյանը իրեն հայտարարել էր որսորդ և մնացածին դիտում էր որսի կարգավիճակում, և հրամանը գնացել էր՝ կրակե՛ք, իրենք կփախնեն: Բայց կրակում էին սեփական ժողովրդի վրա, և այդ կրակոցների արդյունքում զոհը կարող է դուք լինեիք, ես լինեի, մեր երեխաները լինեին. հիմա առնվազն այս 10 հոգին զոհվեցին:

– Գնդապետը նոր բան չի՞ ասել, թե՞ արդեն ասել է:

– Դուք տեսաք՝ գնդապետը դեմքն ինչպես էր թաքցնում դատարանում, երբ լրագրողներն ուզում էին նկարել: Կարծում եմ՝ գնդապետը դեմքը թաքցնելու առիթ չպետք է ունենա երբեք… Եթե զենք են կիրառում, պետք է օրենքով սահմանված կիրառման հնարավորություն ունենան: Մեր բանակը իշխանական կեղտոտ խաղերի մեջ ներքաշելու իրավունք ոչ ոք չուներ: Ռ. Քոչարյանը պետք է պատասխան տա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում