Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստան-Հունաստան հարաբերությունների խորացումը բխում է երկու պետությունների շահերից՝ անկախ «էրդողանական Թուրքիայի» գործողություններից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին հանդիպել է Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները: Այժմ Հունաստանը «հակաթուրքական կոալիցիայի» և ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ է։ Ի՞նչ համագործակցություն կարող են ծավալել Հայաստանն ու Հունաստանը։

– Ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության մասին կդժվարանամ շատ բան ասել։ Իհարկե, նախորդ տարիներին Հայաստանի ու Հունաստանի միջև ստորագրվել են ռազմական համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր, որոնք հիմնականում առնչվում են ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցմանը։ Բացի այդ, երկու երկրները շատ լավ փոխգործակցում են միջազգային խաղաղապահ գործողություններում։ Էգեյան ու Միջերկրական ծովերում առկա լարվածությունը, դրանցում Թուրքիայի ագրեսիվ գործողություններն ինքնին միտում ունեն խորացնելու Հայաստան-Հունաստան ռազմական համագործակցությունը, ինչը կարող է ավելի ակնառու դրսևորվել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։

Նույնը կարող եմ ասել դիվանագիտական ոլորտում Հայաստանի ու Հունաստանի միջև համագործակցության խորացման մասին՝ կապված նրա հետ, որ Թուրքիան թե՛ Հայաստանին, թե՛ Հունաստանին մեղադրում է «չափն անցնելու» համար։ Ամեն դեպքում տարբեր ոլորտներում Հայաստանի ու Հունաստանի միջև համագործակցությունը ուներ խորացման կարիք՝ անկախ «էրդողանական Թուրքիայի» գործողություններից։  Այդ համագործակցության խորացումը բխում է բախտակից երկու ժողովուրդների շահերից էլ։ Դիվանագիտական ոլորտում որքան շատ աջակցենք Հունաստանին ու Կիպրոսին, այնքան դա կմեծացնի մեր կշիռը՝ կապված նրա հետ, որ այսուհետ մեր կարծիքն ենք հայտնելու մեր տարածաշրջանից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ՝ անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, իսկ ում՝ ոչ։ Հայաստանի համար նպատակահարմար է վարել տարածաշրջանում և անգամ նրա սահմաններից դուրս իր կշռին համապատասխան դիվանագիտություն՝ կապված նրա հետ, որ մենք ունենք ամենաուժեղ, ամենամարտունակ բանակն այս տարածաշրջանում և տարածաշրջանի անվտանգության զգալի երաշխավոր ու արտահանող ենք։

Հունաստանի հետ ի՞նչ բազմակողմ հեռանկարներ կան՝ Կիպրոսից բացի։ Կարո՞ղ է Հայաստանն ամբողջությամբ մաս կազմել հակաթուրքական կոալիցիային՝ Ֆրանսիա, Եգիպտոս, Իսրայել, Կիպրոս, Հունաստան։

– Այստեղ հարկ է նախևառաջ անդրադառնալ նրան, թե ինչ ենք հասկանում դրա տակ (ամբողջությամբ մաս կազմել)։ Եթե նկատի է առնվում, որ ասենք Հունաստանի ու Թուրքիայի միջև պատերազմի բռնկման դեպքում մենք մեր զինված ուժերով պետք է միջամտենք դրան, իհարկե ոչ, ես լիովին դեմ եմ դրան։ Ոչ մի դեպքում չպետք է մոռանալ, որ Թուրքիան մեր անմիջական հարևանն է, որի հետ մենք ունենք մեր երկրորդ ամենաերկար ցամաքային սահմանը, մինչդեռ, այսպես կոչված, հակաթուրքական կոալիցիայի հնարավոր անդամներն աշխարհագրական առումով շատ ավելի հեռու են գտնվում մեզանից։

Կոնկրետ Արևելյան Միջերկրականում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը Հայաստանին հնարավորություն է տալիս սերտացնելու իր հարաբերությունները Թուրքիայի հետ վատ հարաբերություններ ունեցող երկրների հետ։ Նման առիթները ձեռքից բաց թողնելը ճիշտ չի լինի. ասենք, ԱՄԷ-ի ու Եգիպտոսի հետ հարաբերությունների խորացումն ինքնին կարող է լավ հող նախապատրաստել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, որը սուննի իսլամական աշխարհում առաջատարի դերի համար Թուրքիայի հիմնական մրցակիցն է համարվում։

Բացի այդ, որքան հաճախ Հայաստանն այդ տարածաշրջանի զարգացումների կապակցությամբ աջակցություն հայտնի Հունաստանին ու Կիպրոսին, առնվազն նույնքան հաճախ «եղբայրական» Ադրբեջանը հարկադրված է լինելու, անգամ չուզենալով, աջակցություն հայտնել Թուրքիային ու ինքնահռչակ ՀԿԹՀ-ին, որով և ռիսկի է դիմում փչացնել իր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։ Չբացառենք, որ Թուրքիան կարող է առաջիկայում Ադրբեջանից պահանջել ՀԿԹՀ-ը, որը համայն աշխարհում ճանաչել է միայն ինքը։ Իսկ դա խիստ անցանկալի է Ադրբեջանի համար՝ կապված Արցախյան հիմնախնդրի առկայության հետ։

Հայաստանը կարող է Իսրայելի հետ, եթե կարելի է այդպես ասել, բացատրական աշխատանքներ տանել, որ պետք չէ սպասել, թե «էրդողանական (իսլամական) Թուրքիան» օրերից մի օր կորոշի վերադարձ կատարել 1990-ականների և անգամ 2000-ականների սկզբների թուրք-իսրայելական լավ հարաբերությունների մակարդակին, որ որքան շուտ Իսրայելը դուրս գա թուրքական թմբիրից, այնքան ավելի ճշգրիտ կգործի ստեղծված իրավիճակում, որ Ադրբեջանը շուտով վատթարացնելու է հարաբերությունները Իսրայելի հետ, քանի որ դա է պահանջում թուրքական կողմը, որ դա է պահանջում Թուրքիայի հետ «եղբայրական» երկիր լինելը, որ դա է պահանջում Թուրքիայի հետ «մեկ ազգ, երկու պետություն» լինելը, որ Իսրայելի համար նպատակահարմար կլիներ փոխելու իր շեշտադրումները մեր տարածաշրջանում և (վատ իմաստով) վերանայել Ադրբեջանի և նաև (լավ իմաստով) ՀՀ-ի հանդեպ սեփական պահվածքը։ Ես համոզված եմ, որ անկախ Իսրայելի դիրքորոշումից ու պահվածքից՝ առաջիկայում Ադրբեջանը վատթարացնելու է իր հարաբերությունները Իսրայելի հետ։

Ստեղծված իրավիճակը լավ հնարավորություն է է՛լ ավելի սերտացնելու մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որը բարդ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ։ Ֆրանսիային նույնպես կարելի է ներկայացնել թուրքական կողմի պլանները՝ կապված մեր տարածաշրջանում նույնպես Ֆրանսիային «անկյուն մղելու» Թուրքիայի փորձերի հետ։ Թուրքիան փորձում է Արցախյան հիմնախնդրի համար Ռուսաստանի հետ ձևավորել նոր ձևաչափ, որում իր դերն ու մասնակցությունը կլինի շոշափելի, և որը  «կդառնա ԵԱՀԿ ՄԽ-ի այլընտրանքը», և որում Ֆրանսիայի համար նախատեսված կլինի զրոյական դերակատարում։

Եվ վերջապես, Արևելյան Միջերկրականի կոնֆլիկտի ընձեռած հնարավորություններին արժե գումարել նաև տավուշյան թեժացման ընձեռած հնարավորությունները՝ կապված Թուրքիայի ու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքների հետ։ Ադրբեջանի պարագայում հիմնականում նկատի ունեմ այդ օրերին Բաքվում անցկացված հակահայկական ցույցերի բովանդակությունը, ՊՆ-ի մակարդակով Մեծամորի ատոմակայանին հարվածելով սպառնալը, իսկ Թուրքիայի կողմից Հայաստանին տարատեսակ ձևերով սպառնալը։ Այստեղ առաջին հերթին նկատի ունեմ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից մեզ  «Մեծ Հայաստան» ստեղծելու փորձի մեջ մեղադրելը, դա մեկ դար առաջվա (1915թ.) դեպքերի հետ նմանակելն է ու «այդ փորձերի վախճանի» մասին հիշեցնելը։

Այս ամենը հրաշալի առիթ է Ֆրանսիային և նաև մյուս գերտերություններին ցույց տալու համար, որ մենք սոսկ սահմանային վեճի մեջ չենք, որ իրականում մենք գոյապայքարի մեջ ենք, որ այդ երկրները մեր խնդիրներին պետք է նայեն հենց այդ տեսանկյունից և գործեն ըստ այդմ։ Մեծապես կարևորում եմ նաև ՀՀ-ի կողմից գերտերություններին հիշեցնելը, որ ավելի քան մեկ դար առաջ նրանց թողտվության, անտարբերության պայմաններում զոհաբերվեց հայ ազգի զգալի հատվածը, ինչն ինքնին պետք է նշանակի, որ գերտերությունները պետք է առնվազն կրկնակի զգոն ու զգացմունքային լինեն մեզ առնչվող խնդիրներում՝ երկրորդ անգամ դա բացառելու համար։

Սա թերևս այն բացառիկ դեպքերից է, երբ զգացմունքայնությունը չի խանգարում քաղաքականությանը։ Սա իհարկե չի նշանակում, որ մենք աշխարհին ներկայանանք միայն զոհի կերպարանքով և մեր ողջ հույսը դնենք գերտերությունների վրա։ 1915 և 2020 թվականներին հայության դրության հետ կապված շատ տարբերություններ կան, կարիք չկա մանրամասնելու, թե ներկայումս որքան ավելի շահեկան դիրքերում ենք, քան 1915թ.-ին։ Սա միայն փորձ է՝ հիշեցնելու, որ գերտերությունները մեզ առնչվող կարևորագույն հարցերում ունեն լուրջ անելիքներ։ Սրա թերևս թիվ մեկ հասցեատերը Գերմանիան է, որը 2016թ. Բունդեսթագի հայտնի բանաձևի ընդունմամբ ընդունեց նաև սեփական մեղսակցությունը Հայոց ցեղասպանության հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում