Հոգնե՞լ եք փորկապությունից. 3 բաղադրատոմս, որոնք կօգնեն լավացնել նյութափոխանակությունն ու կարգավորել աղիների աշխատանքը

Փորկապությունն առաջանում է մի խումբ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ սխալ սննդակարգ, սթրես, նստակյաց կենսակերպ։ Այս խնդիրը հաճախ ուղեկցվում է որովայնի փքվածությամբ, ցավով, անհարմարության զգացումով, էներգիայի պակասով։

Budetezdorovy.ru-ն ներկայացրել է 3 բաղադրատոմս, որոնք կօգնեն բնական ճանապարհով կարգավորել նյութափոխանակությունն ու աղիների աշխատանքը։

Անուշահյութ՝ փորկապության դեմ պայքարի համար։ Անուշահյութի պատրաստման համար օգտագործվում են սև սալոր և չորացրած թուզ։ Այս երկու մրգերն էլ հարուստ են բջջանյութով և լավագույն ընտրությունն են փորկապության դեմ պայքարում։ 50 գրամ թզի և նույնքան հասած սալորի վրա կես լիտր ջուր լցրեք, թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան ջուրը եռացրեք մրգերի հետ։ Բլենդերում հարեք ստացվածը, մինչև ձևավորվի միասեռ զանգված։ Պահպանեք փակ տարայում՝ սառնարանում։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 ճաշի գդալ։

Կոկտեյլ՝ աղիների աշխատանքը լավացնելու համար։ Կոկտեյլը պատրաստելու համար օգտագործվում է նարինջ, գազար, ցորենի թեփ, կոտեմ։ Այս 4 մթերքը հարուստ են բջջանյութով, վիտամիններով ու հանքանյութերով։ Արդյունքում՝ ստացվում է ըմպելիք, որն օգնում է ազատվել փորկապությունից։ Խառնեք միջին չափի գազար, 1 կապ կոտեմ, մի գդալ ցորենի թեփ և մի քանի նարինջ։ Խառնեք բլենդերում։ Խմեք մեկ շաբաթ քաղցած վիճակում։

Կարդացեք նաև

Սալոր։ Սալորն իդեալական միջոց է փորկապության դեմ պայքարում, քանի որ մեծ քանակով բջջանյութ ու թթուներ է պարունակում, որոնք օգնում են լավացնել նյութափոխանակությունը և աղիների աշխատանքը։ Այն կիտրոնի ու իմբիրի հետ համադրելու դեպքում կստանաք համեղ ու արդյունավետ ըմպելիք՝ փորկապության բուժման համար։ Հեռացրեք 2 սալորի կորիզները, ավելացրեք մի փոքր ջուր, կիտրոնի հյութ, կես գդալ աղացած իմբիր։ Խառնեք, խմեք քաղցած վիճակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս