Ինչ վիճակ է տարածաշրջանում. ՀՀ, ԻՀ, ՌԴ, Վրաստան ու Ադրբեջան 3 ապրիլի 2020 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 148-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 27 մարդ ապաքինվել է, կարանտինում 5392 մարդ կա, հսկողության տակ՝ 319-ը։ Իրանում վարակման դեպքերը հասել են 53,183-ի, որից մահվան ելքով՝ 3294-ը։ Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Մեկ օրում երկրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվը 3186 է, մահացածներինը՝ 157։ Ապրիլի 3-ին Ռուսաստանումվարակի 601 նոր դեպք է գրանցվել, հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4149-ի երկրի 78 շրջանում։ Ապաքինվել է 281 մարդ, մահացել՝ 34։ Թուրքիայում հիվանդների ընդհանուր թիվը 18,125 է, մահացել է 356 մարդ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 415-ը։ Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 443-ի՝ մեկ օրում ավելանալով 43-ով։ Այդ մասին տեղեկացրել է կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը։ 5 մարդ մահացել է, 32-ը՝ ապաքինվել։ Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ, մահացել՝ 7-ը։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |