211652_close_icon
views-count2308 դիտում article-date 18:12 03-09-2019

Գուգարքի ոստիկաններն ապօրինի փայտանյութի տեղափոխման հերթական դեպքն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս Լոռու մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին: Օգոստոսի 30-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին` Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 30-ամյա վարորդի «Զիլ-130» մակնիշի բեռնատարը: Մեքենան բեռնված էր 12 խմ փայտանյութով: Ոստիկանները պարզել են, որ փայտանյութը պատկանում է Ահնիձոր գյուղի մի բնակչի, որն այն ձեռք էր բերել օգոստոսի 8-ին` նույն գյուղի հարակից անտառից: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր