Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Հայաստան ժամանելուց հետո սա դեսպանի առաջին ճանաչողական այցն է պետական կառույց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և վստահություն հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում հետագա համագործակցությունը արդյունավետ կլինի:

Նիկոլաս Սխերմերսին, լինելով առաջին մշտական ներկայությամբ դեսպանը Հայաստանում, իր հերթին վստահեցրել է, որ փոխգործակցությունը նպաստավոր կլինի երկու երկրների համապաստախան կառույցների համար: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել անձամբ աջակցել հնարավոր ծրագրերի իրականացմանը:

Ֆելիքս Ցոլակյանը և Նիկոլաս Սխերմերսին զրուցել են համապատասխան կառույցների միջև մի շարք ծրագրերի խրախուսման, կրթական, տեխնիկական աջակցության հնարավորության, ինչպես նաև այս ոլորտում նորագույն տեխնիկական միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման շուրջ:

Հանդիպման ավարտին նախարար Ցոլակյանը հավաստիացրել է, որ ԱԻՆ-ը բաց է ցանկացած համագործակցության համար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]