«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը նախատեսված է 1 տարվա համար: Արաս Օզբիլիսը «Փյունիկին» է միացել 2019թ. օգոստոսին: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղում նա դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Օզբիլիսը 2012 թվականից հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրած 41 խաղում խփել է 6 գոլ: