News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաակաշվիլին Վրաստանում իր նկատմամբ հեռակա կայացված դատավճիռն անօրինական է որակել, ինչպես նաեւ միջազգային նորմերին եւ առողջ դատողությանը հակասող:

«Իմ նկատմամբ Վրացական դատարանի «դատավճիռը»  լիովին անօրինական է եւ հակասում է միջազգային, ազգային բոլոր նորմերին ու առողջ դատողությունը: Նախագահին իր համաներման իրավունքի, որը ոչ մի կերպ սահմանափակված չէ,  օգտագործման համար դատելը վկայում է այս դատավարության ամբողջությամբ քաղաքական բնույթի մասին: Սա նաեւ խոսում է այն մասին, որ Վրաստանի իշխանությունները 5 տարում իմ դեմ ոչ մի էական բան չեն գտել՝ ո՛չ կոռուպցիայի որեւէ փաստ, ո՛չ այլ իրավախախտումներ»,- նշել է Սաակաշվիլին Facebook-ում:

Քաղաքական գործիչն, ի դեպ, խոստացել է, որ «պայքարը կշարունակվի մինչեւ օլիգարխիատի,  կոռուպցիայի, աղքատության դեմ մեր ժողովուրդների ամբողջական հաղթանակ»:

Նշենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել հայրենիքում ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Հունվարի 5-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան հեռակա 3 տարվա ազատազրկման է դատապարտել 2006 թվականին բանկի ծառայողի սպանության գործով:

Դատավճռի համաձայն՝ Սաակաշվիլին 2008 թվականին իր լիազորությունները գերազանցել է՝ ներում շնորհելով 4 բարձրաստիճան վրացի ոստիկանների, որոնք նախկինում դատապարտվել են որպես «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործի ֆիգուրանտներ:

Դատավճռի հրապարակումից հետո Վրաստանի նախկին նախագահի փաստաբան Սոֆյա Գոգլիչիձեն հայտարարել է, որ գործում Սաակաշվիլիի մեղքի ոչ մի վկայություն չկա: Դատարանի որոշումը կբողոքարկվի:

Ուկրաինայի Ազգային ոստիկանության նախկին ղեկավար Խատիա Դեկանոիձեն կարծում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դատավճիռը կարող է դառնալ հայրենիք նրան արտահանձնելու պատճառ:

«Կայացված դատավճիռը կասկածի տակ է դնում երկրի ժողովրդավարական ապագան: Ես Սաակաշվիլիի արտահանձնումը չեմ բացառում, քանի որ 2 երկրների վարչական ռեսուրսն ուղղավծ է մեկ մարդու դեմ»,- ասել է նա լրագրողներին:

Երբ 2013-ին Վրաստանի նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո Միխայիլ Սաակաշվիլին լքել է Վրաստանի տարածքը, տեղական դատախազությունը նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցել, այդ թվում՝ բյուջեի միջոցների վատնման եւ ծառայողական իրավասությունների գերազանցման համար: Ուկրաինայում, որտեղ Սաակաշվիլին աշխատել է Օդեսայի նահանգապետի պաշտոնում, նույնպես նրա դեմ մի քանի վարույթ է իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ