Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ուրարտու» բասկետբոլային թիմը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգային

«Ուրարտու» բասկետբոլային թիմը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգային

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի 2020-21 խաղարկությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց  «Ուրարտու»-ի նախագահ Արա Պողոսյանը: Վերջինս փաստեց, որ հրավերը եղել է միջազգային ֆեդերացիայից և «Ուրարտու»-ն չի մերժել այն, քանի որ այս տարի չեղարկվել են բոլոր միջազգային մրցաշարարերը, որոնց պետք է մասնակցեին ազգային թիմերը: «Կարծում եմ, որ կկարողանանք ազգային թիմից մասնակիցներ ունենալ «Ուրարտու»-ում, ովքեր բարձրակարգ բասկետբոլիստներ են, ունեն միջազգային փորձ և, ինչու ոչ, կարող ենք ստեղծել մրցունակ թիմ, որը կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին»,-շեշտեց Պողոսյանը:

Նրա խոսքով` այժմ ակումբը դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, մի շարք այլ հնարավոր հովանավորներին՝ աջակցության համար: Եթե «Ուրարտու»-ն մասնակցի Չեմպիոնների լիգային, այն հայկական բասկետբոլի պատմության մեջ բացառիկ իրադարձություն կդառնա: Պողոսյանը լիահույս է, այս կերպ Հայաստանում կկարողանան մեծացնել հետաքրքրությունը բասկետբոլի նկատմամբ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]