Ծայրահեղ հետաքրքրաշարժ գիտափորձերի արդյունքում ամերիկյան բժիշկները պարզել են, որ գրգռված վիճակը և բարձր լիբիդոն անդրադառնում են գլխուղեղի աշխատանքի վրա։ Գրգռված տղամարդկանց ՄՌՏ–ն ցույց է տվել, որ սեռական գրգռվածությունը բարելավում է արյան հոսքը ոչ միայն դեպի «գլխավոր տեղը», այլև ազդում է ուղեղի ընդհանուր ակտիվության վրա։ Նույնն է տեղի ունենում նաև գրգռված կանանց դեպքում. սեքսով զբաղվելու ժամանակ կանանց կենտրոնական նյարդային համակարգը սկսում է նորմալ աշխատել։
Ընդ որում, գիտնականները ապացուցել են, որ սեռական գրգռման ընթացքում ուղեղի ակտիվությունը հնարավորություն է տալիս մարդկանց հասնել մտավոր ակտիվության գագաթնակետին։ Բայց կան և որոշ սահմանափակումներ. սեքսով զբաղվելը ուժեղ սթրեսի ժամանակ կամ դրանից հետո կարող են վնասել ուղեղին և օրգանիզմին ընդհանուր առմամբ՝ օկսիտոցինի՝ այսպես կոչված սթրեսի հորմոնի մակարդակի բարձրացման պատճառով։ Հատկապես վառ է դա արտահայտվում կանանց մոտ։