Friday, 19 04 2024
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից

Նպատակ կա միջազգայնացնելու «Թումո»-ն և «Արմաթ»-ը․ ԿԳ նախարարը՝ Քուվեյթի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին:

Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին, հայտնել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի ներուժը կարող է նպաստել ինչպես կրթության, այնպես էլ՝ այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում, ԿԳ նախարարը կարևորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Քուվեյթում հայ ուսանողների համար կազմապերպվող արաբերենի վերապատրաստման դասընթացները և ԵՊՀ-ում գործող «Աբդելազիզ Ալ Բաբտեյնի արաբական մշակույթի» կենտրոնի գործունեությունը: Արայիկ Հարությունյանի խոսքով, բուհական համակարգում առկա փոխգործակցության փորձն անհրաժեշտ է կիրառել նաև հանրակրթության ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեզուների իմացությունը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ընդգծել է, որ հարաբերությունների ընդլայնման վեկտորը կարող է ընդգրկել ոչ միայն լեզուների վերապատրաստման, այլ նաև բժշկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական մասնագիտությունների ու հետազոտողների շրջանակը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հայկական կրթական բրենդների մասնավորապես՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» լաբորատորիաների միջազգայնացման հարցին:

Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում ակտիվ համագործակցության առնչությամբ` դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին կարևորել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը: Հայտնելով արաբական կողմի պատրաստակամությունը հարաբերությունների զարգացման առնչությամբ՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց նոր խթան կարող է հաղորդել Քուվեյթի կրթության և գիտության նախարարի այցը Հայաստան: Դեսպանը միաժամանակ տեղեկացրել է, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի կրթության համակարգի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում