Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․35 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել

Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․35 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ապօրինի թմրաշրջանառության դեպք է գրանցվել՝ հայտնաբերվել է 35 փաթեթ մարիխուանա։

Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։ Կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ է եղել։ 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։

Երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Խուզարկվեց նաև նրա մեքենան։ Հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։

Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---