Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարդ չի մնացել, մարզ ենք մեկնում դատարկ մեքենաներով․ վարորդները դժգոհ են՝ «պլանը մեր ջեբից ենք փակում»

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ակցիզային հարկով պայմանավորված թանկացել է բենզինը, դիզվառելիքը, սեղմված գազը, որն առաջիկայում անմիջականորեն ազդելու է տրանսպորտի սակագնի վրա։ Նախօրեին արդեն Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը սակագինը 400 դրամից դարձրել էր 500 դրամ։ Երեկ, սակայն, թերևս բարձրացված աղմուկի պատճառով, ընկերությունը վերանայել է սակագինը և ուղևորափոխադրում է իրականացնում նախկին սակագնով։

«Առաջին լրատվական»-ը շրջեց Երևանի ավտոկայաններով հասկանալու համար՝ արդյո՞ք միջքաղաքային այլ երթուղիներ ևս թանկացրել են սակագինը, թե՞ ոչ։ «Կիլիկիա» ավտոկայանում, որտեղից ՀՀ մարզերի տարբեր ուղղություններով երթուղայիններ են մեկնում, սակագնի ոչ մի թանկացում չկար։ Ավտոկայանի տնօրինությունից մեզ տեղեկացրեցին, որ սակագինը կարող է թանկանալ միայն նախարարության համապատասխան գրության և երթուղին սպասարկող ընկերության պայմանավորվածության հիման վրա։

Ինչ վերաբերում է վարորդներին, ապա նրանց մեծ մասը խուսափում էր տեսախցիկից։ «Մենք վարորդ ենք, մեզ ասում են քշեք, քշում ենք, ուղեվարձը բարձրացնելը մեր գործը չէ։ Մեզ ոնց ասում են, այնպես էլ անում ենք»,- ասաց Երևան-Էջմիածին երթուղու վարորդներից մեկը։

Վարորդները, սակայն, դժգոհում էին, որ առանց սակագին բարձրացնելու հնարավոր չէ այլևս աշխատել, քանի որ ուղևորների թիվը նվազել է, իրենք հիմնականում մարզ են մեկնում կիսադատարկ մեքենաներով։

Արդյունքում ոչ միայն պլանի գումարը չեն կարողանում վճարել, այլև իրենց գրպանից էլ լիցքավորում են մեքենաները։ «200-2500 դրամ տուժում ենք մեկ լիցքավորման մեջ»,- ասաց վարորդներից մեկը։

Ուղեվարձի թանկացում չկար նաև Հյուսիսային ավտոկայանից Դիլիջան, Սևան, Իջևան, Մարտունի և այլ ուղղություններով։ Տոմսավաճառն ասաց, որ որևէ քննարկում չի էլ եղել սակագինը վերանայելու մասով։ Բայց վարորդները դժգոհում էին, որ այլևս հնարավոր չէ այս պայմաններով աշխատել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում