Պարետը փորձում է լավ բան անել, բայց քանի որ խորհուրդը թերի է տրված, արդեն չի աշխատում. Արսեն Ջուլֆալակյան (տեսանյութ))

Կորոնավիրուսի պայմաններում սպորտային մարզումները վերսկսելու վերաբերյալ ՀՀ պարետի որոշում է եղել, սակայն մի շարք մարզադպրոցներ չեն կարողանում աշխատել: Այսօր՝ մայիսի 22-ին, մարզադպրոցների մի քանի ղեկավարներ Ազգային ժողովում հանդիպել են պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ: Աշխատանքային քննարկման ընթացքում նրանք նշել են, որ որոշումներում հակասությունների պատճառով իրենք չեն հասկանում՝ ինչպես շարունակել աշխատանքը: Ձեւակերպումներից մեկին անդրադարձել է Աշխատանքային ռեզերվեր ՀԿ նախագահի խորհրդական Արման Այվազյանը: Նա նշել է, որ պարետի որոշումով՝ թույլատրվում են պրոֆեսիոնալ մարզումները, սակայն իրենց մարզադպրոցներում մարզվող մարզիկները չեն կարող պրոֆեսիոնալ համարվել, քանի որ պայմանագրով աշխատողներ չեն (խմբ. ՀՀ-ում պայմանագրով աշխատողներ են, օրինակ, Բարձրագույն խմբի առաջնության ֆուտբոլիստները):

«Մարզումները թույլ չտվեցինք, որովհետեւ մեզ համար անհասկանալի էր պարետի որոշումը: Խոսքը պրոֆեսիոնալ մարզիկների մասին է. ՀՀ-ում հավաքականի ոչ մի անդամ, անգամ նրանք, ովքեր պատրաստվում են օլիմպիական խաղերի, չեն համարվում պրոֆեսիոնալ: Պրոֆեսիոնալ են այն մարզիկները, որոնք պայմանագրային հիմունքներով մարզվում են, ինչի համար ստանում են աշխատավարձ»,- նշել է նա:

Արսեն Ջուլֆալակյանն արձագանքել է Այվազյանի խոսքին, նշել, որ պարետ Տիգրան Ավինյանը փորձել է կարգավորել: Մյուս կողմից, սակայն, ըստ Ջուլֆալակյանի, հնարավոր է՝ նա թերի տեղեկատվություն է ստացել, եւ իրեն թվացել է, թե խնդիրներ այլեւս չկան:

«Պարետը փորձում է լավ բան անել, բայց քանի որ խորհուրդը թերի է տրված, արդեն չի աշխատում: Անձամբ խոսել եմ այս հարցով պարետի՝ Տիգրան Ավինյանի հետ, նա չի իմացել, որ կա նման խնդիր: Այստեղից հարց է առաջանում՝ ով է կոնկրետ սպորտի հարցով խորհուրդները տալիս, որ թերի են ստացվում լուծումները, որովհետեւ տպավորություն է եղել պարետի մոտ, որ հարցերը լուծված են, խնդիր չունենք, բոլորը մարզվում են»,- ասել է Ջուլֆալակյանը:

Լուրջ խնդիրների մասին բարձրաձայնել են կոնտակտային մարզաձեւերի հետ առնչվող մասնագետները: Ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Օլիմպավան» մարզական համալիրի տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանն ընդգծել է, որ կոնկտակտային մարզաձեւերը շատ վատ վիճակում են: Դրանց դեպքում հնարավոր չէ մարզվել՝ սոցիալական հեռավորություն պահպանելով, ինչը բացասական լուրջ ազդեցություն է ունեցել մարզիկների մարզավիճակի վրա:

«Շատ վատ է վիճակը, չենք կարող ողջ հավաքական թիմը հավաքել մեկտեղ: Տղաներն այնքան են ուժային մարզումներ արել, որ ո՛չ տատամին են զգում, ո՛չ գորգը, ո՛չ էլ՝ մրցակցին»,- ասել է Հովհաննիսյանը:

Ջուլֆալակյանը նշել է, որ ինքն ավելի վաղ առաջարկել էր մենապայքարային մարզաձեւերի ներկայացուցիչներին թեստավորել եւ մեկուսացնել որեւէ մարզաբազայում, բնությանը մոտ տարածքում, որտեղ նրանք կշփվեին միայն միմյանց հետ, եւ մարզումներն էլ չէին տուժի: Նա ներկաների կարծիքն է հարցրել նման տարբերակի վերաբերյալ: Հովհաննիսյանը պատասխանել է, որ դա կազմակերպելը միանգամայն հնարավոր է:

«Մենապայքարային մարզաձեւերի մասին է խոսքը՝ ձյուդո, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, կարող էինք հավաքականներին հենց «Օլիմպավանում» մեկուսացնել…. Մենք շատ ենք հետ ընկնում օլիմպիական խաղերից: Կարող էինք մենապայքարային մարզաձեւերի մեր լիդերներին մեկուսացնել, առողջապահությունից մասնագետներ էլ գային, մենք տեղ կտայինք իրենց, թող մնային»,- նշել է նա:

Քննարկմանը ներկա ղեկավարները մարզումների բուն ընթացքի վերաբերյալ խոսելիս բարձրացրել են նաեւ, այսպես ասած, կենցաղային հարցեր: Մասնավորապես խոսել են այն մասին, որ դիմակ կրելը խնդիր է: Ջուլֆալակյանը նշել է՝ պարետը պարզաբանել է, որ մարզման ընթացքում դիմակ պետք չէ:

Ներկաները նշել են, որ կա նաեւ մարզվելու տարածքի խնդիր: Կան մարզադպրոցներ, որոնք չունեն սեփական ենթակառուցվածքները ու զբաղեցնում են հանրակրթական դպրոցների տարածքները, սակայն հիմա պարետի որոշմամբ հանրակրթական դպրոցները փակ են: Ստացվում է, որ տրամաբանորեն հանրակրթական դպրոցները չպետք է աշխատեն ու լրացուցիչ ծախսեր ունենան: Մյուս կողմից մարզադպրոցները հանրակրթականներում պարապելիս այդ դպրոցի վրա ծախս չեն անում: Հիմա մարզադպրոցները պահանջում են թույլ տալ աշխատել, հանրակրթականներն էլ չեն ցանկանում լրացուցիչ կոմունալ եւ այլ ծախսեր անել: Հարց է առաջանում՝ ով պետք է այդ ծախսն անի, ով պետք է ախտահանի:

Գումարային այլ խնդիրների մասին էլ բարձրաձայնել է Շենգավիթ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը: Նշել է, որ այս պահի համար ախտահանող միջոցներ ունեն, սակայն դա լրացուցիչ ֆինանսական բեռ է: Հետագա ամիսների համար չգիտեն՝ ինչ են անելու:  Որոշ ներկաներ խոսել են կոմունալներից, ասել են, որ մարզումները ողջ ծավալով չեն ընթանում, այդ պատճառով կոմունալները վճարելը բարդ է:

Քննարկման մասնակիցները նշել են, որ կազմակերպչական խնդիրներից մեկը կապված է աշխատակիցների հետ, օրինակ, թե ինչ քանակի պետք է լինեն երեխաների խմբերը, եւ ինչպես է որոշվելու՝ մարզիչը մի դրույքաչափով է վարձատվելու, թե կես, կամ էլ ստիպված են լինում նոր աշխատակիցներ վարձել ու էլի չգիտեն՝ ինչպես վարձատրել: Նույն Շենգավիթի դպրոցի պահակներից 2-ը հրաժարվել են աշխատանքի գնալ, քանի որ կորոնավիրուսով վարակվելու առումով ռիսկային խմբում են: Դպրոցը 2 նոր աշխատակից է վարձել ու վարձատրելու հետ կապված խնդրի առաջ կանգնել:

Ջուլֆալակյանի հետ քննարկմանը մասնակցել են եղել նաեւ դպրոցների ներկայացուցիչներ, որոնք, կախված մարզաձեւի տեսակից, հնարավոր են համարում որոշակի կարգավորումների առկայության պարագայում սոցիալական հեռավորություն պահելով մարզումներ կազմակերպել: Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը դա հնարավոր է համարում գեղարվեստական մարմնամարզության, իսկ Երեւանի գեղասահքի եւ տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Մելինե Ավագյանը՝ գեղասահքի դեպքում:

Հանդիպման վերջում Ջուլֆալակյանը նշել է, որ կարգավորումները կքննարկվեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, ասել է, որ առաջարկություններն ու խնդիրներն էլ կուղարկվեն համապատասխան բաժիններ, եւ իրենք էլ հետամուտ կլինեն, որ դրանք լուծումներ ստանան:

Տպել
2313 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա