211652_close_icon
views-count15605 դիտում article-date 23:34 25-08-2018

Ավտովթար Վայոց ձորի մարզում. 60-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, կա վիրավոր. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ճաճանչոսկրի փակ կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Ռուզաննա Պապիկյանն է: Ճանապարհային ոստիկաններն էլ պարզել են, որ նույն օրը, ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Գևորգ Նաջարյանը՝ իր վարած Opel Vectra մակնիշի 25 ՍՍ 610 համարանիշի ավտոմեքենայով դեպի Մեղրի ընթանալիս, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141.1 կմ-ում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով էլ ուղևորուհի Մ. Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հ. Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Գ. Նաջարյանը աշխատում է «Ռադվան տեխնոլոգիա» ՍՊԸ-ում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր