Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

ՌԴ Պետդումային կից փորձագետ Վադիմ Մանուկյանը՝ Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության եւ դերասանի ունեցվածքից 1 մլրդ ռուբլի բաժանելու մասին

10:12, 6 օգոստոսի

Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ 72-ամա Եվգենի Պետրոսյանը բաժանվում է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Ամուսնալուծության պատճառը 29-ամյա Տատյանա Բրուխունովան է, Եվգենի Պետրոսյանի անձնական օգնականուհին։

Հայտնի երգիծաբանն ու նրա կինը՝ Ելենա Ստեպանենկոն, օգոստոսի 6-ին հանդիպելու են Խամովնիչեսկու դատարանի նիստերի դահլիճում։ Զույգը կիսելու է համատեղ ունեցվածքը, որը կես միլիարդ ռուբլի է գնահատվում։ Ելենան պահանջում է ունեցվածքի 80 տոկոսը, մինչդեռ Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը դա լկտիություն է համարում։ Ի դեպ, Ստեպանենկոյին դատարանում ներկայացնելու է Ելենա Զաբրալովան, որի հաճախորդներից են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրիարք Կիրիլը, «Ռոսնեվտի» ղեկավար Իգոր Սեչինն ու այլ խոշոր ձեռներեցներ։ Ստեպանենկոն նաև պահանջում է ապահարզանի մասին քաղաքացիական հայցի շրջանակում իրեն փոխանցել մոսկովյան տասը բնակարաններից ութը, նաև թանկարժեք իրերը։

Սերգեյ Ժորինը նշում է, որ իր հաճախորդի ու նրա կնոջ ամուսնալուծության հարցը վաղուց էր հասունացել։ Եվգենի Վահանին փորձել է այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ զագսի միջոցով։ Dni-ն նշում է, որ Պետրոսյանը արդեն ավելի քան 15 տարի իր կնոջ Ելենա Ստեպանենկոյի հետ նույն տանը չի ապրում։ Փաստաբանը վստահեցնում է, որ ամուսինները դեռ շատ մտերիմ հարաբերություններ ունեն ու շարունակում են համագործակցել աշխատանքում, դրա համար էլ հայցի հետ կապված իրավիճակը տարօրինակ է թվում։

Ռուսաստանի Պետական դումային առընթեր տեղեկատվական հասարակության ու լրատվամիջոցների զարգացման հարցերով փորձագիտական խորհրդի անդամ Վադիմ Մանուկյանը գտնում է, որ Պետրոսյանին ստիպել են ներգրավվել նախկին կնոջ դեմ հանրային հայցին։

«Միշտ ավելի լավ է, երբ հարաբերություններն ավարտվում են քաղաքակիրթ ձեւով, առանց դատարանի ներգրավվածության։ Իհարկե, եթե նրանք բաժանվեին 50/50-ով, դա մարդկային կլիներ, սակայն պարզվում է՝ ելենելով նրանից, թե ինչ են լրատվամիջոցները գրում, խոսքն այն մասին է, որ  նրա ունեցվածքից գրեթե մեկ միլիարդ են ցանկանում դատարանի միջոցով վերցնել»,-պարզաբանել է  փորձագետը։

Մանուկյանի խոսքով՝ դատարանի մասին լուրը դերասանի համար լրիվ շոկ է դարձել։ Պետրոսյանը՝ որպես ինտելեկտուալ մարդ, սկզբում փորձել է հարթել բոլոր սուր անկյունները։ Սակայն, ավելի ուշ հումորիստը գիտակցել է, որ միակ ելքը պատասխան հայցով հանդես գալն է։ Փորձագետը շեշտել է, որ ինքը Եվգենի Վահանովիչի կողմից է։

«Չեմ ողջունում, երբ վաստակավոր մարդկանց փորձում են մինչեւ վերջին թելը կողոպտել, եւ դա ամբողջ երկրի առաջ։ Երկու երգիծական դերասանների սիրո եւ փոխհարաբերությունների շատ տխուր եզրափակիչ էր», - ամփոփել է Մանուկյանը։

Սղբյուր՝ Dni


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել