211652_close_icon
views-count1628 դիտում article-date 17:56 15-01-2021

Մեր ոչ մի իշխանություն Ադրբեջանին ուղղված ցեղասպանության սպառնալիքներով չի խոսել. Արման Թաթոյան

«Հայ երեխաների նկատմամբ թիրախավորված հայատյացությունը Ադրբեջանում հատուկ խրախուսվում է»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․ «Ադրբեջանում հայատյացության քարոզը նոր զարգացումներ է ստանում, գեներացվում է բարձրագույն իշխանության կողմից, խրախուսվում է մշակույթի գործիչների և հանրության կողմից։ Մենք այս քաղաքականության հիմքերը, շարժառիթները, հետևանքները պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միջազգային հանրությանը հասանելի դարձնենք»։ Պատերազմական հանցագործություները ևս պետական քաղաքականության տարրեր են, ասում է Թաթոյանը և հավելում․ «Մեր ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովրդին ուղղված ցեղասպանության սպառնալիքներով չի խոսել։ Մեր մոտից կարող է արձագանք լինել, բայց մեզ մոտ երբեք կազմակերպված բնույթ չի կրել, մինչդեռ Ադրբեջանից հնչել են Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված ցեղասպանության կոչեր»։ Ինչ վերաբերում է ռազմագերիների հարցին, Թաթոյանն ասում է՝ Ադրբեջանը բացահայտ քաղաքականացնում է այս խնդիրը․ «Մենք չպետք է դա թույլ տանք, որովետև այդ հարցը քաղաքական չէ։ Իրենք հղում են անում եռակողմ հայտարարությանը , գերիների հարցն են օգտագործում, բայց եթե եռակողմ հայատարարության մեջ կետ չլիներ, իրենք պետք է վերադարձնեին գերիներին, որովհետև սա մարդու իրավունքների պաշտպանության գործընթաց է»։ Մարդու իրավունքների պաշտպանը պնդեց նաև՝ Սյունիքում սահմանների որոշման գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների խախտումներով․ «Պետք է հաշվարկներ արվեն, հասկանանք, օրինակ, քաղաքացիներից քանի՞սն են տուժելու, քանիսի՞ բնակարանը, հողատարածքը, արոտավայրը հնարավոր չի լինելու օգտագործել, նաև գործարարությամբ զբաղվող մարդիկ կան, նրանց իրավունքները ևս պետք է հաշվի առնվեն և այս ամենում մեխանիկական մոտեցումները միայն խանգարում են»,-նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր