Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բելավիա»-ն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով

«Բելավիա»-ն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները 
կիրականացնի ավելի մեծ օդանավերով
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բելավիա» ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճը և ընդառաջելով Նիդերլանդներում ՀՀ դեսպանության խնդրանքին՝ Բելավիա ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։ Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից»,- նշված է դեսպանության էջում։
Քաղաքացիները տոմսերը կարող են գնել belavia.by կայքից, իսկ ընկերության գրասենյակի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ +31 20 7997 757։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]