Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Նոր կառավարությանը գոտկատեղից ներքև հարվածներ չենք հասցնելու․ աշուն կմտնենք առանց ընտրությունների․ Շարմազանով

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

-Հետհեղափոխական իրավիճակ է, ստեղծվել է քաղաքական կոնստրուկցիա, որը շատերը համարում են երկիշխանություն: Դո՞ւք ինչ եք համարում:

-Ես չեմ կարծում, որ կա երկիշխանություն, որովհետև քաղաքականության մեջ իշխանությունը գործադիրն է, և մենք այսօր ունենք Գործադիր իշխանություն, որը ղեկավարում է վարչապետ Փաշինյանը, և ունենք ԱԺ, որտեղ կա տարբեր քաղաքական ուժերի դասավորվածություն, և աշխարհում ընդունված է փոքրամասնությակառավարությունը, տարիներ շարունակ Շվեդիայում փոքրամասնության կառավարություն է, և յուրաքանչյուր հարցից առաջ կառավարությունը պայմանավորվում է քաղաքական ուժերի հետ: Նմանատիպ իրավիճակ է Հայաստանում: Կա նոր կառավարություն, կա ԱԺ, որն անկախ շատերի կամքից և ցանկությունից՝ լեգալ է և լեգիտիմ է, սա միջազգային դիտորդական առաքելության գնահատականն է: Եվ միաժամանակ մենք հայտարարել ենք, որ լինելու ենք կառուցողական ընդդիմություն և գոտկատեղից ներքև հարվածներ չենք հասցնելու նոր կառավարությանը, ինչպես նաև արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու Փաշինյանի կառավարության համար: Սա ամենևին չի նշանակում, որ մենք բոլոր հարցերում լինելու ենք կողմ, բայց մենք քննադատելու ենք ըստ բովանդակության և ըստ էության:

-Այսինքն եթե ուղիղ ասենք, դուք առաջարկում եք՝ ձեռք մի՛ տվեք մեր ընտրովի պաշտոններին, ձեռք մի՛ տվեք խորհրդարանում մեզ, մենք էլ ձեռք չենք տա ձեզ, ավելին՝ կաջակցենք կառավարման համակարգում: Դա հեռակա առաջա՞րկ համարենք:

-Չէ, նման բան չկա, նախ՝ կառավարությունը չի կարող ձեռք տալ, ոչ էլ ԱԺ-ն, առանձին իշխանական մարմիններ են:

-Այդ կլասիկից դուրս գանք:

-Կլասիկ պիտի լինի: Ի՞նչ է նշանակում՝ ձեռք մի՛ տվեք, պատգամավորները ընտրվել են, և ԱԺ ղեկավարությունը ընտրվել է պատգամավորների մեծամասնությամբ: Մենք հայտարարել ենք, որ հինգ առաջնահերթություններում մենք զիջումների չենք գնալու և հետքայլ չենք անելու, դրանք են՝ Արցախի միջազգային ճանաչման հարցը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը և ժխտողականության դեմ պայքարը, ազգային ավանդական արժեքները և եկեղեցին, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցությունը և հաջորդն այն տնտեսական բարեփոխումներն են, որ սկսել ենք ԵՄ հետ:

-Նոր իշխանությունները դեռևս որևէ հակառակ քայլ չեն արել:

-Աբսուրդը հենց այն է, որ երբ որ երկրներում իշխանություն է փոխվում, ընդդիմությունը, որ ընդդիմություն էր որպես արտաքին քաղաքական դոկտրին, երբ գալիս է իշխանության, երկու օրվա ընթացքում փոխում է իր արտաքին քաղաքականությունը: Եթե մարդիկ կարծում են, որ ընդդիմությունն իր արտաքին քաղաքական գործունեությունը չպետք է բխեցնի իր երկրի շահերից, չարաչար սխալվում են:

-Այդ դեպքում ինչո՞ւ հանձնեցիք իշխանությունը:

-Ասել ենք, Սերժ Սարգսյանի նամակն ուշադիր ընթերցեք, կտեսնեք. որպեսզի չլինի ներքաղաքական անկայունություն, չլինեն բախումներ և առճակատում, հենց դրա համար էլ հրաժարական տվեց Ս. Սարգսյանը: Մեզ համար Հայաստանի ներքաղաքական կայունությունը, արտաքին մարտահրավերներին դիմակայելը, անվտանգության մարտահրավերներին դիմակայելն ամենաէականն են: Որևէ վայրկյան, որևէ իշխանություն չպետք է մոռանա, որ մենք ունենք լուրջ սպառնալիքներ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի կողմից: Բացառապես Հայաստանի հանրապետության պետական շահից ելնելով է Ս. Սարգսյանը գնացել այդ քայլին: Եվ ես համոզված եմ, որ պատմությունը նրա այդ պետականամետ քայլին կտա իր արժանի գնահատականը:

Դուք նորմա՞լ եք համարում, որ նոր իշխանության ձևավորման այս հեղհեղուկ փուլում շարունակի ԵՊՀ ռեկտոր մնալ Արամ Սիմոնյանը, Երևանի քաղաքապետարանում շարունակի ղեկավարել Տարոն Մարգարյանը…

-Շատ կարևոր հարց եք տալիս: Հայաստանում բազմակարծություն պետք է լինի՞, թե՞ ոչ: Հայաստանում պետք է լինի՞ այլընտրանք, թե՞ ոչ: Հայաստանում ՏԻՄ անկախ մարմիններ պետք է լինե՞ն, թե՞ ոչ: Հայաստանում բուհական ինքնակառավարման համակարգ պետք է լինի՞, թե՞ ոչ: Թե՞ Հայաստանը գնում է դեպի Փաշինյանի դիկտատուրա: Նմանատիպ գնահատականներն ինձ հիշեցնում են Լենինի և Տրոցկու կոչերը՝ ով մեզ հետ չէ, մեր թշնամին է: Ըստ բուհական համակարգի՝ բուհը ինքնակառավարվող մարմին է, և ես խստագույնս դատապարտում եմ այն, ինչ տեղի ունեցավ Արամ Սիմոնյանի հետ: Այսօր ես այցելել եմ նրան Սրտաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այն, ինչ որ եղավ Արամ Սիմոնյանի դեմ, դա բացառապես կապված էր ոչ թե նրա պրոֆեսիոնալ, այլ քաղաքական գործունեության հետ:

-Ուրեմն պետք չէր հանրապետականացնել բուհը:

-Իսկ ո՞վ է ասել, որ պետք չէր: Ո՞վ է ասել, որ ռեկտորն իրավունք չունի հանրապետական լինելու: Իսկ պե՞տք էր, որ Դավիթ Սանասարյանը, Արարատ Միրզոյանը և ԿԳ նախարարը անուղղակիորեն, իրենց օգնականների միջոցով միջամտեն պետհամալսարանի աշխատանքներին: Իսկ ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, նա 2017-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ:

Դա քաղաքական նոնսենս չէ՞, երբ իշխանությունը հանձնած ուժը մնում է այն առանցքային տեղերում, որը հաստատ կխանգարի նոր իշխանությանը՝ կառավարել երկիրը:

-Ո՛չ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում