211652_close_icon
views-count1194 դիտում article-date 19:24 09-02-2021

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 9-ին, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում  Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է լայն իրավապայմանագրայինփոխգործակցության դաշտ, ինչը հնարավորություն է տալիս ակտիվ համագործակցել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում երկկողմ դրական է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդի աշխատանքը, որոնք անհապաղ արձագանքում են հրատապ լուծում պահանջող հարցերին:
  • երկուստեք պատրաստակամություն են հայտնել  հետագայում ևս արդյունավետ կերպով շարունակելու և զարգացնելու հարկային և մաքսային մարմինների միջևհամագործակցությունը:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր