Թուրքիայից մոտ 500 փախստական հատում են Հունաստանի հետ սահմանը29 փետրվարի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում 500-ից ավելի փախստականներ անցել են երկրի հյուսիս-արևմտյան սահմանը՝ ուղղևորվելով դեպի Հունաստան, հայտնում է Anadolu-ն: Ստամբուլից փախստականներն ավտոբուսներով կամ տաքսիներով ուղևորվում են դեպի Թուրքիայի էդիրնե նահանգ, որտեղից էլ ուղղվում են դեպի Հունաստան: Նշվում է, որ որոշ ընկերություններ անգամ ավելացրել են դեպի նահանգ գնացող ավտոբուսների թիվը: Ավելի վաղ Թուրքիան Իդլիբում իր 33 զինվորի զոհվելուց հետո որոշել էր այլևս չկանգնեցնել դեպի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին, նշվում էր, որ որոշումը կայացվել է փետրվարի 27-ի արտակարգ հավաքից հետ, որը ղեկավարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սիրիացի փախստականներն այս պահին կան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Սիրիայի հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում: Միայն Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը 3,6 մլն է: Թուրքիայի նախագահը մի քանի անգամ սպառնացել էր ԵՄ-ին բացել դռները դեպի Եվրոպա գնալ ցանկացող փախստականների առաջ: Չնայած դրան, Եվրամիության անդամ երկրների ղեկավարները 2016-ին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն պայքարի դեմ համատեղ պլանը, ըստ որի Անկարան ֆինանսական օգնություն է ստանում երկրում փախստականներին պահելու համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |