Wednesday, 24 04 2024
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Եթե մենք հույսը դնում ենք մեկ մարդու վրա… անորոշությունը ավելի է խորանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:

-Պարոն Պողոսյան, երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով իր՝ վարչապետի պաշտոնում 2018-ի ապրիլին առաջադրվելուն, Կարեն Կարապետյանը ասաց. «Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ, թե ոչ, թողեք՝ մտածածս մեջս մնա», մինչդեռ սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովին սփյուռքահայերից մեկի հարցին՝ Կարեն Կարապետյանը կփափագի՞ մնալ վարչապետի պաշտոնին, նա ասել էր՝ այո: Ըստ ձեզ՝ ի՞նչ է փոխվել:

-Ճիշտն ասած, ես տարբերություն չեմ տեսնում: Ես լսելով հասկացա, որ այլ կողմից նույն բանն ասաց: Նա չասաց, որ այլևս ցանկություն չունեմ, նրան հարցրել են՝ ինչ գործողություններ կանես, ասել է՝ ինչ ես կանեմ, թողեք իմ մեջ մնա: Նա կարող է ասել, թե, օրինակ, վաղն ինչ կարող է անել, իսկ թե մի քանի օր ինչ է ասելու, չի պատրաստվելու է որևէ մեկին ասել: Մենք մտնում ենք այդ հետաքրքիր փուլը, երբ քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները, սիրենք մենք նրանց, թե ոչ, լավն են, թե ոչ, դա չի հետաքրքրում, բայց աթոռ զբաղեցնողները սկսում են ավելի նուրբ արտահայտվել իրենց հաջորդ օրվա վարքագծերի մասին, որովհետև անորոշությունը՝ ինչ է լինելու և ինչպես, ավելի է խորանում, և ամեն մեկը չի փորձում ֆալշ ստարտ տալ: Իսկ միակ բանը, որ հայտնի է այսօրվանից մինչև ապրիլ և հետո, եթե չլինեն ֆորս մաժորներ, նոր վարչապետի, որը կարող է նույն մարդը լինել կամ մեկ ուրիշը, թեկնածությունը առաջարկելու է ՀՀԿ-ն:

-Այս օրերին ամենաքննարկվող թեման 2018-ի վարչապետի հարցն է, կարծում եք՝ հնարավո՞ր է անակնկալ թեկնածուների առումով: ՀՀԿ-ականները պնդում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:

-Ամեն մարդ կարող է իր բաժին կանխատեսումն անել և հետո չբացատրել, թե ինչի համար է ինքը սխալ կամ ճիշտ դուրս եկել: Խնդիրը այստեղ կոֆեի բաժակը նայելը չէ կամ վիվարո խաղալը: Այս րոպեին ինձ դա չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է՝ արդյոք մենք կարողանալու ենք իրական պառլամենտական մոդելի անցնել, որտեղ պառլամենտը պետք է ստանձնի որոշիչ ինստիտուտի դերը, և ձևավորենք նոր մեխանիզմներ վերահսկողության և թափանցիկության: Այդտեղ է մեր զարգացումը լինելու:

-Բայց շատերը նշում են, որ այդ զարգացումը այս ընթացքում տեսանելի չէ:

-Որովհետև դեռ անցումային փուլում ենք: Բայց մենք ունեցե՞լ ենք դեպք, որ Ազգային ժողովի հանձնաժողովը, որ ղեկավարվում է ՀՀԿ-ի կողմից, և Վերահսկիչ պալատը, որ էլի իրենց կողմից է նշանակված, գան իրենց օրենքն անցկացնելու, մերժում ստանան ու հեռանան: Բաներ կան, որ փոխվում են, գուցե շատերը չեն նկատում, գուցե դրանք փոքր բաներ են, ինտրիգը շատ փոքր է, բայց կարևոր են: Բոլորովին դժվար չէր նախօրոք, մեկ օր առաջ զանգել, իմանալ, թե ինչ է տեղի ունենալու, և կունենայինք բոլորովին այլ պատկեր: Դեռ շատ բաներ են փոխվելու ինստիտուցիոնալ պատճառներով: Պետք է այս մասին մտածել, թե ոնց ենք նոյեմբերի 24-ից հետո կյանքի կոչելու Հայաստան-ԵՄ համաձայնագրով նախատեսված դրույթները, ոնց ենք անելու, որ գիտությունը զարգանա, միաժամանակ անարդարությունները, որոնք տեղի են ունենում մեր երկրում տարբեր ոլորտներում, վերանան: Որ բանակը հզորանա, ռազմաարդյունաբերությունը զարգանա, որ մեր զինվորը ամուր կանգնած լինի սահմանին, որ կարողանանք մեր շահերն առաջ տանել:

Ինչ վերաբերում է Արցախի հակամարտության կարգավորմանը, ապա տեսնելով, թե ինչ զարգացումներ, ինչ հանդիպումներ են տեղի ունենում, ինչ քաղաքականություն է տանում Արցախը, ես հասկանում եմ, որ որևէ մեկը չի պատրաստվում որևէ միանշանակ քայլի: Տարբեր հանդիպումներ են լինում, լավ է, թող հանդիպեն, երբևէ չպետք է վախենանք բանակցություններից: Ինձ չի հետաքրքրում, թե այս հանդիպումներն ինչու են հենց այսօր տեղի ունենում, նրանց վերաբերյալ պայմանավորվել էին մեկ ամիս առա՞ջ, թե՞ 15 ամիս առաջ, կարևորն այն է, որ մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել: Այս խնդիրները պետք է բարձրաձայնենք, մեր կյանքի որակը պետք է փոխենք: Իսկ մենք այսօր ընկել երկու մարդու հարցն ենք քննարկում: Մա՞րդն է մեզ փրկելու, թե՞ բոլորս միասին աշխատելու ենք, որ փրկվենք, և աշխատելու ենք ինստիտուցիոնալ համակարգերով: Եթե մենք մեր հույսը դնում ենք մեկ մարդու վրա, ապա ոչ մեկը չի գալու մեզ փրկի:

-Բայց մենք այսքան տարի տեսել ենք, որ քաղաքական գործընթացների վրա կարողացել է ազդեցություն ունենալ մեկ մարդ:

-Դուք կարծում եք՝ ինքը նստել, ասել է ու ամենը եղել է իր ուզածո՞վ, թե ստորին օղակներում էլ եղել են համակարգեր, որոնք կատարել են այդ ամենը: Ընդհանրապես ուժերի տեսության մեջ նման բան կա, որ դիմացինը ուժեղ է այնքան, որքան դու նրան թույլ ես տալիս: Իսկ գուցե մե՞նք ենք թույլ տվել, որ դիմացինն այդքան ուժեղ է իրեն զգացել, որ մեզ էլ թվում է, թե ինքն է մենակ որոշում ամեն ինչ: Իսկ էդ մեկ մարդը Հայաստանի նախագահն է, թե՞ Ռուսաստանի նախագահը: Երբ կարդում եմ հայկական մամուլն ու սոցկայքերը, ինձ թվում է, որ այդ մեկ մարդը Պուտինն է: Մենք պետք է մեր մտածելակերպը փոխենք: Այսօրվա մեր մտածելակերպով մենք ստեղծել ենք մեր բոլոր սխալները, մեղքերը և իրավիճակները, որտեղ մենք մեղադրում ենք մեր կյանքի որակների համար: Կամ պետք է փոխենք մեր մտածելակերպը, կամ կրկնելու ենք նույն սխալները:

-Այդուհանդերձ, այսօր վարչապետի հավանական թեկնածուները՝ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն են: Ձեր կարծիքով՝ նրանց մեջ ինտրիգ կլինի՞ 2018-ի ապրիլից առաջ:

-Չեմ կարող ասել, ես չգիտեմ, թե որ սցենարն է ընտրվել, իսկ սցենարները կարող են շատ լինել, կարող են լինել կարճաժամկետ ու երկարաժամկետ սցենարներ: Այսօրվա դրությամբ, վստահ եմ, որ անգամ ՀՀԿ-ի ներսում ոչ ոք չի պատկերացնում այդ խնդրի լուծումը: Այն, որ մենք այսօր նստած սցենարներ ենք քննարկում, ոչ թե աշխատում ենք անել հնարավորը, որ փոխենք մեր կյանքը և վաղն ավելի լավ ապրենք, դա է իրական խնդիրը: Ասենք, մեկը վեր կացավ ու ասաց՝ տեսա՞ք, ես ասացի, որ այսպես է լինելու և հենց այդպես էլ եղավ, դրանից մեր կյանքում ի՞նչ է փոխվելու: Կոռուպցիան է վերանալո՞ւ, թե՞ դատական համակարգն է արդար դառնալու, իշխանության տարբեր մարմինները սկսելու են իրար վերահսկելու գործառույթ իրականացնե՞լ, մեր տնտեսությունն է զարգանալո՞ւ, թե՞ մեր աշխատավարձերն են բարձրանալու:

Ինչո՞վ ենք մենք զբաղված հիմա: Հունվարի 1-ից մենք ապրելու ենք 2018 թվականի բյուջեով, հետևաբար ես ուրախ կլինեմ, եթե այսօր քննարկեն այն փոփոխությունները, որոնք կարող են բերել որևէ դրական աճի, որևէ դրական բանի: Այնպես որ դեռ պետք է ապրել մինչև 2018-ի ապրիլ: Կգա մարտը, այդ ժամանակ կքննարկենք բոլոր հարցերը: Մինչև այդ բազմաթիվ սցենարներ են փոխվելու: Մինչ այդ ԱԺ-ն էլ իր նախագահին է ընտրելու, էդտեղ էլ բազմաթիվ թեկնածուներ կարող են լինել: Գուցե դա էլ քննարկենք, որովհետև, ի վերջո, նոր Սահմանադրությամբ, այդ մարդուն էլ ապրիլից հետո որոշակի նոր լիազորություններ են տրվում: Կան փաստաթղթեր, որոնց տակ այդ մարդն էլ կարող է իր ստորագրությունը դնել կամ չդնել:

Նույն Վրաստանի օրինակը նայելով տեսնում ենք, որ Իվանիշվիլիի թիմը բերեց մի մարդ դրեց ու բոլորն ասում էին, որ նա դրածո է, բայց հետո այդ մարդը բազմաթիվ հարցերում այլ վարքագիծ է դրսևորել: Դրա համար ասում եմ՝ բաներ կան, որ իր ժամանակին պետք է քննարկել, այսօր մտահոգվել, քննարկումներ անելով ինչի՞ն ենք նպաստում: Դրանից իմ կյանքի որակը փոխվելո՞ւ է, չի փոխվելու: Հակառակը, մարդկանց մոտ հիասթափություն ենք առաջացնում, գուցե այդ թեման պետք է փակե՞նք: Այսօր, օրինակ, կարդացի, որ ՊՆ-ում արդեն որերորդ մարդուն մեղադրել են կոռուպցիայի մեջ, հայտարարել են հետախուզում ու չեն գտնում: Գուցե էդ հարցի մասին պետք է մտածել, որ էդ մարդկանց գտնեն, պատժեն, որ մենք հասկանանք, որ արդարության ուղղությամբ քայլ է արվում: Իսկ մենք այդ ամենը թողած, դեռ այս տարվա ամռանից ստիպված եմ պատասխանել հարցին, թե 2018-ի ապրիլին Պողոսն է լինելու, թե՞ Սիմոնը: Ես ուրախ կլինեմ, որ մենք այսօր քննարկենք, թե ինչ մեխանիզմներով ենք վերահսկելու Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը, ոնց ենք անելու, որ մեր բյուջեն սրանից հետո լինի իրատեսական և նպաստի երկրի զարգացմանը, որ ոլորտներին ենք զարկ տալու, ոնց ենք հասկանում արդարության զգացումը, որ այսօր ասում ենք՝ բոլորը պետք է ծառայեն, իսկ մի մասն ասում է՝ ոչ, բոլորը չպետք է ծառայեն, իսկ հետո զարմանալու է, թե ինչպես իր կողքի ընկերն օգտվեց իրավիճակից ու չծառայեց:

Այստեղ է խնդիրը, արդյոք մենք կարողանում ենք հասկանալ մեր այսօրվա կյանքի վրա ազդող դրական փոփոխությունները, որոնց դեպքում լավանալու է կյանքի որակը: Իսկ անձերի քննարկումը ոչ մի դրական բանի չի տանում, տանում է հիասթափության, ճամբարների բաժանման: Դեռ ինչքա՞ն մենք պետք է բաժանվենք: Երեկ մենք ունեցանք մի հետաքրքիր երևույթ, երբ իշխանություններն ու ցուցարար երիտասարդները պայմանավորվեցին նստել Կլոր սեղանի շուրջ ու երկխոսություն սկսել: Իսկ երբ կարդում ես մեկնաբանությունները, տպավորություն է, որ այդ երիտասարդները պետք է մտնեին սենյակ ու իշխանության ներկայացուցիչներին ծեծեին, իրենց սպասումը դա էր, ու եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն բոլորը ծախված են: Չի կարելի այդպես, պետք է ուրախանալ, որ մի խումբ երիտասարդներ շանս են ստացել՝ փորձել բանակցություններով հարց լուծել: Այդ դրական փորձի վրա պետք է կառուցել մեր պատմությունը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում