Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխատող iPhone 8-ը ցուցադրվել Է տեսանյութում

Աշխատող iPhone 8-ը ցուցադրվել Է տեսանյութում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հրապարակվել Է աշխատող iPhone 8-ը ներկայացնող տեսանյութ: Հոլովակը զետեղված Է Weibo չինական սոցցանցում, ինչպես նաեւ Streamable տեսահոսթինգում: Այն կարող Էր տեսագրված լինել սմարթֆոնների արտադրության գործարանում:

Տեսանյութում ցուցադրված Է միացված iPhone՝ iOS-ի նոր տարբերակով: Նաեւ հոլովակի հեղինակը սմարթֆոնի վրա գործարկում Է հավելվածը:

Reddit-ի օգտատերերի մեծամասնությունն այն կարծիքին Է, որ տեսանյութը ֆեյք Է, քանի որ նկարահանված Է մութ վայրում:

Օգոստոսի 31-ին Apple կորպորացիան սկսել Է նորույթների շնորհանդեսի հրավերների առաքումը, որը կկայանա սեպտեմբերի 12-ին: Բացի iPhone 8-ից, մամուլի ասուլիսում, ենթադրաբար կներկայացնեն երկու այլ սմարթֆոններ՝ iPhone 7s-ը եւ 7s Plus-ը: Բացի դրանից, պլանավորվում Է LTE-մոդուլով Apple Watch նոր ժամացույցի, 4K եւ HDR պահիչով Apple TV-ի շնորհանդեսը: Նաեւ հանգամանորեն ներկայացվելու Է iOS 11-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]