Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին՝ 100 միլիոնի ռազմական օգնություն, Հայաստանին՝ 0. Խոսել երկկողմ հարաբերությունների դրական դինամիկայի մասին անհեթեթություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

https://www.aysor.am/news_images/535/1603319_1/54.thumb.jpg

– Պարոն Սարգսյան, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին և նշել, որ առկա է դրական դինամիկա։ Կիսո՞ւմ եք իր այս տեսակետը, արդյոք երկկողմ հարաբերություններում նախորդ տարվա ընթացքում դրական տեղաշարժ արձանագրվե՞լ է։

– Բնականաբար, դինամիկ զարգացում չի կարող գրանցվել պետությունների հարաբերություններում, եթե այդ հարաբերությունների օրակարգի առաջին հարցն օգնությունն է։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ Միացյալ Նահանգներից բացառապես օգնություն ստացող պետություն, ամերիկյան խոշոր ներդրումներ դեռևս չկան, չեն գալիս։ Նաև իշխանափոխությունից հետո կարծիք կար, թե դրանք պետք է ավելանան, բայց, ցավոք սրտի, այս պահի դրությամբ նման միտում գոյություն չունի՝ ո՛չ խոշոր կորպորացիաների տեսքով, և ոչ էլ միջին բիզնեսի կողմից Հայաստանում ներդրումներ կան։ Սա նշանակում է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում որևէ դրական դինամիկա չկա՝ ինչպես պնդում է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին՝ նույն իրավիճակն այստեղ է։ Վերջին երկու տարիների ընթացքում՝ իշխանափոխությունից հետո, հայ-ամերիկյան հարաբերություններում դրական տեղաշարժեր չեն եղել, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումների տեսանկյունից։ Վերջին բարձր մակարդակի հանդիպումը 2010 թվականի նախագահների հանդիպումն էր՝ Սերժ Սարգսյան-Օբամա, և նաև 2012 թվականին՝ վարչապետ Տիգրան Սարգսյան և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն։ Դրանից հետո բարձր մակարդակի հանդիպումներ ըստ էության չեն եղել։ Պետքարտուղար և արտգործնախարար հանդիպումներ բնականաբար եղել են, պաշտպանության նախարարների հանդիպումներ եղել են, բայց վերջին երկու տարվա ընթացքում մեր արտգործնախարարը պետքարտուղարին չի հանդիպել, պաշտպանության նախարարն էլ պաշտպանության նախարարին չի հանդիպել, վարչապետը ԱՄՆ նախագահին չի հանդիպել, Անվտանգության խորհրդի քարտուղարը երբ Վաշինգտոնում էր, նրան չընդունեց Ջոն Բոլթոնը, նրա փոխարեն ընդունեց Ֆիոնա Հիլը, ով արդեն ազատման դիմում էր գրել և մի քանի օրից պետք է հեռանար։ Տրանսպորտի և կապի նախարարն էր Վաշինգտոնում, նա էլ գործընկերոջ հետ հանդիպում չունեցավ։ Այնպես որ՝ բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը խոսում է օրակարգի սակավության և ոչ կարևոր լինելու մասին։ Եթե կարևոր հարցեր լինեին՝ բնականաբար կլիներ նաև հանդիպում։

Փորձ է կատարվել  վարչապետի հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահի հետ կոնգրեսականների կողմից։ Մի անգամ դեռ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցելության ժամանակ, հիշում եք, նամակ էին հղել Թրամփին։ Երկրորդ փորձը՝ 2018 թվականի հոկտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին պետք է վարչապետը մեկներ մասնակցելու, այդ ժամանակ էլ հանդիպում տեղի չունեցավ։ Այնպես որ՝ դրական դինամիկայի վերաբերյալ հետևությունները թողնում եմ ընթերցողին։

Միաժամանակ ասեմ, որ ռազմաքաղաքական համագործակցության տեսանկյունից Հայաստանը Միացյալ Նահանգների կողմից վերջին երկու տարիների ընթացքում ստացել է զրո դոլարի ռազմական օգնություն, իսկ Ադրբեջանը՝ 100 միլիոն դոլարի։ Եթե Անվտանգության խորհրդի քարտուղարը սրա մասին տեղյակ չէ, ուրեմն առնվազն տեղում չէ։

– Ձեր կարծիքով՝ ո՞րն է սրա պատճառը, հայկական կողմի նախաձեռնողականության բացակայությո՞ւնը։ Ինչքանո՞վ երկկողմ հարաբերություններին նպաստեց Իսրայելում դեսպանատուն բացելու հանգամանքը, և հակառակը՝ խոչընդոտեց Սիրիա հումանիտար առաքելության խումբ ուղարկելը։

Եթե նկատեցիք՝ Միացյալ Նահանգների Սենատի ու Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունումից անմիջապես առաջ էր, որ Հայաստանը ճիշտ որոշում կայացրեց Իսրայելում դեսպանատուն բացելու։

Իմ տեղեկություններով՝ իսրայելական լոբբիստները հայկական լոբբիստներին ոչ միայն չեն խանգարել, այլև ընդհակառակը՝ օգնել են։

Ինչ վերաբերում է Սիրիային՝ դա իրականում խնդիր էր Միացյալ Նահանգների համար. ամեն ինչ կարելի էր անել այլ ճանապարհով, ավելացնել հայկական կոնտինգենտը ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, այստեղ արդեն շատ բերաններ կփակվեին, բայց, ցավոք սրտի, մեր իշխանությունները չգնացին այդ ճանապարհով։

Ինչ վերաբերում է նախաձեռնողականությանը, ապա դա շատ կարևոր է։ Գերտերության հետ աշխատանքներում չես կարող նախաձեռնողականությունը թողնել գերտերությանը՝ մանավանդ, եթե դա այն գերտերությունն է, որին առանձնապես բան չունես առաջարկելու։ Միշտ պետք է ինչ-որ նոր գաղափարներ, նոր կոնցեպտներ մշակես ու հետաքրքրես գերտերություններին։ Սա միանշանակ ՀՀ իշխանությունների բացթողումն է, որ Միացյալ Նահանգներին որևէ կերպ չենք կարողացել հետաքրքրել։ Իսկ դաշտը չափազանց մեծ է։

– Մեր լոբբիստներն աշխատեցին Ցեղասպանության բանաձևի ընդունման ուղղությամբ, բայց կարծես մի կողմ է մղվել Արցախյան հարցը։ Արդյոք դա չպե՞տք է առաջնահերթություն դառնա։

– Այստեղ չափազանց կարևոր են ՀՀ իշխանությունների համագործակցությունը լոբբիստների հետ, առաջնահերթությունների հետ կապված պայմանավորվածություններ ձեռք բերելը, որովհետև եթե լոբբիստների համար առաջնահերթությունը Ցեղասպանության ճանաչումն է, ապա մենք դեռ վերջնական ճանաչման չենք հասել։ Իրենք էլ ասում են՝ վերջնական ճանաչում կլինի այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների նախագահն արտասանի այդ բառը ու չխուսափի դրա օգտագործումից։ Այս առումով շատ կարևոր է, որ ՀՀ իշխանություններն այնպես անեն, որպեսզի մեր լոբբիստների հետ գան ընդհանուր հայտարարի առաջնահերթությունների մասով, որպեսզի առաջին հորիզոնականում նաև դնեն Արցախի միջազգային ճանաչման, Նահանգների մակարդակով ճանաչման հարցը, տրամադրվի ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղին։

– Երբ խոսվում է հայ-ամերիկյան հարաբերություններում առկա դրական դինամիկայի մասին, երևի թե նկատի է առնվում նաև տրամադրվելիք օգնության ավելացման հանգամանքը։

– Օգնության չափը 40 տոկոսով ավելացել է, բայց այդ թվի վրա ուշադրություն չպետք է դարձվի, որովհետև Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության չափը ավելի շատ է եղել։ Հայաստանին զրոյական է տրամադրվել, Ադրբեջանին՝ 100 միլիոն երկու տարվա ընթացքում։ Սրա մասին չխոսելը ու սրանից խուսափելը և օգնության չափի ավելացումը հայ-ամերիկայն հարաբերություններում դինամիկ զարգացում համարելը ինձ համար անհեթեթություն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում