Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Վեստ Արմենիա». Բարձրագույն խմբի արտոնագիր չստացած ակումբը

«Վեստ Արմենիա». Բարձրագույն խմբի արտոնագիր չստացած ակումբը
«Fair play»-ը շարունակում է անդրադառնալ Առաջին խմբի նորաստեղծ այն ակումբներին, որոնց հիմնադիրների ու հովանավորների մասին շատ քիչ տեղեկություններ ունեն ֆուտբոլասերները:
«Նմանատիպ ակումբներից մեկը «Վեստ Արմենիան», որը ներկայումս մրցաշարային աղյուսակի երկորդ տեղում է:

«Վեստ Արմենիան» հանդիսանում է Առաջին խմբի ամենաթանկ ակումբներից մեկը։ Ըստ Տրանսֆերմարկետի, թիմում հայտավորված ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 1․3 միլիոն եվրո։ Այս ցուցանիշով, «Վեստ Արմենիան» զիջում է միայն «Վանին», որի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 1․6 միլիոն եվրո է։
Ըստ պետական ռեգիստրի, նախորդ տարի ակումբը հիմնադրել է 32-ամյա Վահե Մարտիրոսյանը: Վերջինս երկար տարիներ հանդես է եկել հայկական թիմերում: Մասնավորապես, Մարտիրոսյանը հայտնի է «Ուլիսում» և «Արարատում» ունեցած ելույթներով:

Թեև պետռեգիստրում գրանցված է միայն Վահե Մարտիրոսյանի անունը, սակայն Ֆեյր Փլեյի հետ զրույցում հավաստիացրեց, որ ակումբն ունի այլ սեփականատերեր, հանձինս Անդրանիկ և Գևորգ Մարիտրոսյանների, որոնք եղբայրներ են: Մարտիրոսյան եղբայրները Հայաստանում ունեն վարձակալությամբ տրված անշարժ գույք: Ըստ Վահե Մարտիրոսյանի, եղբայրներին է պատկանում նաև Բուլղարիայում գործունեություն ծավալող Մանի Փոինթ գրավատների ցանցը։ Նրանք բաժնեմաս ունեն նաև Բուլղարիայում գտնվող հյուրանոցներից մեկում։ Այնուամենայնիվ, թիմի խաղաշապիկի վրա որևէ հովանավորի լոգո ընթացիկ մրցաշրջանում պատկերված չէ:

Վեստ Արմենիան բավական հաջող է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում և անցկացրած 26 տուրերում վաստակել է 63 միավոր: Վեստ Արմենիան գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանը, ով նաև ՀՖՖ գործկոմի անդամ է: Չնայած լավ արդյունքներին ու զբաղեցրած դիրքին, արդեն պարզ է, որ ակումբը չի կարող նվաճել Բարձրագույն խմբի ուղեգիր:
Բանն այն է, որ մարտի 9-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 թթ. առաջնության մասնակից 9 ակումբների ինչպես նաև ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող 3 ակումբների՝ «Լոկոմոտիվ», «Վեստ Արմենիա», «Վան» ֆուտբոլային ակումբների, արտոնագրային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Արտոնագրման կոմիտեն կայացրել էր միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր են շնորհվել Բարձրագույն խմբի 9 ակումբներին, ինչպես նաև «Լոկոմոտիվին» և «Վանին»:
Արտոնագրման կոմիտեն որոշել էր մերժել «Վեստ Արմենիա ՖԱ»-ի արտոնագրման դիմումն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 42-ով, 44-ով, 46-ով և Հավելված 1-ով սահմանված պահանջները:

«ՀՖՖ-ն մեզ արտոնագիր չտվեց այն պատճառով, որ թիմի գլխավոր մարզիչն ինչպես նաև մանկապատանեկան դպրոցի ղեկավարը չունեին Պրո կարգի մարզչական լիցենզիա։ Մեր թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանն այդ պահին ուներ Ա կարգի մարչզական արտոնագիր։ ՀՖՖ-ի հետ բանավոր պայմանավորվածություն ունեինք արտոնագիր ստանալու պարագայում լուծելու խնդիրը։ Շահգելդյանն Ա կարգի արտոնագիր ստացել էր Ռուսաստանում, հետևաբար Պրո լիցենցիան էլ պետք է ստանար այդ երկրում։ Վերջերս մեր գլխավոր մարզիչը Մոսկվայում հաջող է հանձնել քննությունը և ստացել Պրո արտոնագիր։ Մենք կարող էինք մյուս թիմերի պես պրո արտոնագիր ունեցող մասնագետներ հրավիրել ասենք Ուկրաինայից։ Բայց մեր նպատակը հայկական ֆուտբոլը զարգացնել էր և նախընտեցինք հայ մասնագետի ի դեմս Արմեն Շահգելդյանի։ Արտոնագրման կոմիտեի նիստում այնուամենայնիվ որոշվեց մեզ չտալ Բարձրագույն խմբին մասնակցելու արտոնագիր։
Ամեն դեպքում մենք այլ ակումբների հետ առաջարկել ենք վերանայել Բարձագույն խմբի թիմերի քանակի ինչպես նաև արտոնագրման հետ կապված որոշումները, չնայած թերահավատ եմ, որ դրական արդյունքի կհասնենք։ Կա նաև Պրոֆեսիոնալ լիգա ունենալու հեռանկարը։ Այս հարցերը քննարկման փուլում են։ Կցանկանայի խոսել նաև առաջնության ընթացքի մասին, որը մեղմ ասած հիասթափեցնող է։ Բազմաթիվ դեպքերում մրցավարները ընդգծված կերպով որոշումներ են կայացրել «Վեստ Արմենիայի» դեմ։ Իրավիճակն իսկապես տխուր է։ Ամեն դեպքում մենք շարուկում ենք պայքարը և մեր նպխատակը Առաջին հորիզոնականը զբաղեցնելն է»,- նշեց Մարտիրոսյանը։
Ըստ Տրանսֆերմարկետի «Վեստ Արմենայում» հայտավորված են 24 ֆուտբոլիստներ, որոնցից 13-ը լեգոեներներ են։ Ամենաթանկ ֆուտբոլիստը վրացի կիսապաշտպան Թեմուրի Բուկիան է, ում տրանսֆերային արժեքը 175 հազար դոլար է։ Կան ևս 8 ֆուտբոլիստներ որոնց տրանսֆերային արժեքը 100 հազար և ավելի եվրո է։

Ինչ վերաբերվում է Վեստ Արմենիայի մասնակցությամբ հանդիպումների արդյունքներին, ապա տարօրինակ արդյունք է գրանցվել այս թիմի մասնակցությամբ վերջին խաղում, որում Արմեն Շահգելդյանի սաները 0:4 հաշվով զիջել են Վանին: Դատելով բուքմեյքերական ընկերությունների սահմանած գործակիցների օնլայն տեղաշարժից, Վան-Վեսթ Արմենիա մրցավեճում խոշոր խաղադրույքներ է կատարվել այն իրադարձության վրա, որ այս մրցավեճում լինելու է առնվազն երեք գոլ: Հանդիպման առաջին կեսն ավարտվել է 2:0 հաշվով: Եւս երկու գնդակ Վանը խփել է հանդիպման վերջին րոպեներին: Բուքմեյքերական գրասենյակներում գործակիցների կտրուկ տատանում է առաջացել հանդիպման 85-րդ րոպեի սահմաններում, երբ 3-րդ գոլի հավանականությունը 2.1 գործակցից բարձրանալու փոխարեն իջնում է 1.67, իսկ 88-րդ րոպեին Վանը խփում է երրորդ գնդակն ահա այս 11 մետրանոցի շնորհիվ: Մրցավարի ավելացրած ժամանակում Վանը նաև 4-րդ գնդակն է ուղարկում Վեսթ Արմենիայի դարպասը:

Ավելացնենք, որ գործակիցների նման տարօրինակ շարժ նկատվել է 18bet ընկերությունում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում