Հազարավոր արաբ մահմեդականներ են վերադարձել Երուսաղեմի Տաճարի լեռ, որը երկու շաբաթ առաջ էին լքել՝ որպես բողոքի նշան սրբավայրի մուտքի մոտ ոստիկանական զննում իրականացնելու՝ Իսրայելի փորձի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վանկարկելով «Ալլահ Ակբար» հավատացյալները մեծ խմբով գնում են դեպի Ալ Ակսա ու Կուբբաթ աս – Սահրա մզկիթներ՝ հատելով Ալ Գազալի հրապարակը, որտեղից իսրայելցիները հեռացրել են մետաղորսիչներն ու տեսախցիկները։