«Ավրորան» կաջակցի Մարտակերտի տարհանվող 7 գյուղի բնակիչներին

«Ավրորան» կաջակցի Մարտակերտի տարհանվող 7 գյուղի բնակիչներին

PanARMENIAN.Net - 2020 թ. նոյեմբերի 18-ին մեկնարկել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, որով անմիջական օգնություն կտրամադրվի Արցախի բնակչությանը:

Առանձնացված առաջին նախագծերն են.

1. Աջակցություն Մարտակերտի շրջանի 7 բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10,000 դոլար,

2. Աջակցություն 15 օր շարունակ Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10,000 դոլար

3. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին կենտրոնական շուկան վերականգնելու համար՝ 10,000 դոլար,

4. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2050 դոլար,

5. Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2000 դոլար:

«Ավրորան» սկսել է նախագծերի հայտերի ընդունում, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի և Հայաստանի տարածքում: Հայտերը կարելի է ուղարկել info@auroraprize.com էլեկտրոնային հասցեին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---