Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Գեւորգյանը շարունակեց հաղթարշավը, իսկ Արման Փաշիկյանը՝ ոչ

Սպորտ
a1chess-hajastan-16.01.

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 79-րդ առաջնությունը հատեց հասարակածը եւ մտավ եզրափակիչ շրջափուլ: Այսօր կայացած 5-րդ տուրում նոր անակնկալներ գրանցվեցին: Նախ, մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Մանուէլ Պետրոսյանի հետ, որը դեռեւս հաղթանակ չի տարել մրցաշարում: Չնայած կորուստին, նա 4 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնական բարձրացավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը հաղթեց նախկին առաջատար Տիգրան Լ. Պետրոսյանին եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 3-ին: Այնուհետեւ հաջորդում են հինգ շախմատիստներ, որոնք ունեն 2,5-ական միավոր: Վաղը կայանալիք 6-րդ տուրում Արման Փաշիկյանը հանդիպելու է Արամ Հակոբյանի հետ, որը հինգ հետապնդողներից մեկն է: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի չորս անընդմեջ ոչ-ոքի խաղացած Տիգրան Կ.Հարությունյանը: Կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը եւ նախկին չեմպիոն Տիգրան Լ.Պետրոսյանը:  Հայաստանի կանանց 74-րդ առաջնության հերթական տուրում առաջատար Մարիա Գևորգյանը հաղթեց Մարիամ Ավետիսյանին եւ պահպանեց մեկ միավորի առավելությունը: Նրան հաջորդող Սիրանուշ Ղուկասյանն ու Սուսաննա Գաբոյանը նույնպես հաղթեցին իրենց մրցակիցներին եւ վաստակեցին 3,5-ական միավոր: Հունվարի 17-ին նախատեսված 6-րդ տուրում Մարիա Գեւորգյանը սպիտակներով կհանդիպի Աննա Խաչատրյանի հետ, որը դեռեւս պարտություն չի կրել եւ ունի 2,5 միավոր: