News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը տեղեկացրել էր, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելուց հետո բուժհաստատությունները հայտնվել են նոր դժվարությունների առաջ:

Բանն այն է, որ սկզբում հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար, բայց հետո պարզվել էր հակառակը: Երեկ հայտնի դարձավ, որ մարզային բուժհաստատությունների ղեկավարներն այս հարցով անգամ դիմել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որն էլ իր հերթին նոր հասունացող բողոքի ալիքի մասին տեղեկությունը փոխանցել է վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ու երբ «Ժողովուրդ» օրաթերթն էլ հրապարակեց դժգոհության մասին, հնարավոր ընդվզումը եւ աղմուկը կանխելու համար Կառավարությունը որոշեց նահանջել. առայժմ պայմանագիր չկնքել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ի հետ, որը ձեւավորվել է այս տարվա օգոստոսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ