Ժնևում ցուցարարները 500 հոգով շղթա են կազմել՝ ի աջակցություն ՀՀ-ի ու Արցախի

Ժնևում ցուցարարները 500 հոգով շղթա են կազմել՝ ի աջակցություն ՀՀ-ի ու Արցախի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի հայ համայնքը Ժնևում կազմակերպել է բողոքի ցույց՝ «մարդկային շղթա» (human chain)՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի, հանուն պատերազմական գործողությունների դադարեցման և Արցախի անկախության ճանաչման, փոխանցում է TDG-ն։

Մարդկային շղթան 500-ից ավելի մարդ է համախմբել։

Երթի մասնակիցները դատապարտել են Արցախի դեմ սանձազերծված հարձակումը և կոչ արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Հայերը խաղաղությունից բացի՝ ոչինչ չեն ուզում։ Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը։ Այս պատերազմը երկրորդ ցեղասպանություն է»,- ասել է շվեյցարաբնակ հայերից Անի Ղազարյան-Դրիսին։

Շվեյցարիայի հայ համայնքն Ադրբեջանի ագրեսիայի դեմ բազմամարդ բողոքի ցույցեր էր կազմակերպել նաև հոկտեմբերի 3-ին՝ Բեռնում, և հոկտեմբերի 8-ին՝ Ցյուրիխում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---