Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Շիրխանյանի հիշողությունների արթնացումը պատահական չէ. Մանախը հարցադրում ունի՝ «ինչու ինձ չեն կանչում հարցաքննության»

«Ոչ մի բան պատահական չի լինում, այդ թվում՝ պարբերաբար Հոկտեմբերի 27-ի թեման շրջանառության մեջ դնելը։ Պատահական չէր նաև Վահան Շիրխանյանի հիշողությունների թարմացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կատարելու համար 15 տարի անազատության դատապարտված Արթուր Այվազյանը՝ Մանախը։

Նրա խոսքերով՝ չի կարելի պարբերաբար թեման դնել շրջանառության մեջ, ինչ-որ մանրուքներ քննարկել, ապա նորից փակել թեման, չվերաբացել գործը։ «Շիրխանյանի հիշողությունների արթնացումը, պորթկումները պատահական չեն, բայց եթե բացում եք գործը, միանգամից բացեք։ Հիմա էլ տեսեք՝ Ջհանգիրյան Գագոն է սկսել խոսել։ Բա նախկինում ինչի չէր խոսում Հոկտեմբերի 27-ի մասին։ Բա որ բոլորը սկսել են խոսել, ինչու քննությունը չի վերսկսվում։ Ես էլ եմ ուզում, որ քննությունը վերսկսվի, որ արդարացվեմ։ Նախկինում ով ինչ արել է, մարսել է, իսկ հիմա հեղափոխությունից հետո բոլորը սկսել են խոսել ու պարզվում է բոլորը մաքուր մարդիկ են։ Բա էսպես ո՞նց կլինի։ Բա ոչ մեկ չի՞ ուզում պատասխան տա իրա արածների համար։ Աղվան Հովսեփյանին ընդհանրապես մոռացել են, Ջհանգիրյան Գագոյի գովքն անելով ման են գալիս, Վահան Շիրխանյանն էլ իշխանությունների ձեռքը դարձել է գործիք, որին մեկ աշխատեցնում են Քոչարյանի դեմ, մեկ՝ Սերժ Սարգսյանի։ Բայց նա էլ է ժամանակին այդ ռեժիմի բաղկացուցիչ մասը դարձել։ Իրեն հարցեր չունե՞ն տալու»,- նկատեց Արթուր Այվազյանը։

Մեր դիտարկմանը՝ Շիրխանյանը նամակի հրապարակումից հետո արդեն իսկ հարցաքննվել է, Այվազյանը նկատեց. «Դե բնական է, նախ խոսացնում եմ, ապա տանում են հարցաքննում են։ Ես էլ հիմա մի բան խոսեմ, ինձ էլ կտանեն կհարցաքննեն։ Բայց ես դեռ սպասում եմ զարգացումներին, տեսնեմ՝ ինչ կլինի, նոր կխոսեմ։ Չնայած, ավելի շատ համոզված եմ, որ հիմա մանիպուլյացիաներ են կատարվում, շեղող գործողություններ։ Իսկ եթե իրական ցանկություն կա 27-ի գործը բացահայտելու, ապա թող բացահայտեն։ Հոկտեմբերի 27-ի մասին ամենաշատը ես եմ խոսել, 15 տարի շարունակ բանտից էդ թեմայի մասին եմ խոսել, բա ինչու ոչ մեկ ինձ չէր կանչում ու չի կանչում հարցաքննության»։ Նա նաև հավելեց, որ եթե ինչ-որ պրոցես սկսվի, առաջինն ինքն է պահանջելու պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր կանգնած են «իր գործը սարքելու հետևում»։ «Եթե ուզում են Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտել, ապա թող բացեն Սամվել Առաքելյանի սպանության գործը, տեսնեն, թե այդ գործով ինչն են շեղվել, ապա կհասկանան՝ խնդիրը որտեղ է։ Բայց իմ գործին բացարձակ չեն ուզում անդրադառնալ, քանի որ դրանից լիքը բաներ դուրս կգա, կբացահայտվի»,- ընդգծեց Արթուր Այվազյանը։

Հիշեցնենք, որ դեռևս անազատության մեջ գտնվելու ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրելիս Արթուր Այվազյանը (Մանախը) դիմել էր ԱԺ այն ժամանակվա պատգամավոր Թևան Պողոսյանին՝ հորդորելով վերջինիս ԱԺ-ում հանդես գալ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ուսումնասիրության գործով ժամանակավոր հանձնաժողով և փաստահավաք խումբ ստեղծելու նախաձեռնությամբ: Մանախն իր պատրաստակամությունն էր հայտնել իր լիարժեք գործնական մասնակցությունը ցուցաբերել ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին և փաստահավաք խմբին տրամադրել իր ձեռքի տակ առկա դիտարկումները, վերլուծությունները, փաստերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում