Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Թրամփի հարվածն աշխարհակարգին և Նեթանյահուի դասը Հայաստանին. Գոլանը, փլուզվող աշխարհակարգն ու Ղարաբաղը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենությունը ճանաչելու անհրաժեշտության մասին դարձավ միջազգային մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Դրանից ընդամենը օրեր անց իր ընդգծված իսրայելամետ, հրեամետ հայացքներով հայտնի ամերիկյան նախագահը հրապարակված հռչակագրով պաշտոնապես ճանաչեց նշված տարածքը որպես Իսրայելի Պետության անբաժան մաս։

Գոլանի բարձունքներ կոչվող տարածքը շրջան է Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Իսրայելի հետ սահմանին։ 1967 թ. հունիսյան Վեցօրյա պատերազմի ընթացքում այս տարածքի մեծ մասը բռնազավթվել է Իսրայելի կողմից։ 1981 թվականին իսրայելական խորհրդարանը՝ Կնեսետը, «Գոլանի բարձունքների մասին» օրենքով միակողմանիորեն հռչակել է Իսրայելի սուվերենությունը այս տարածքի նկատմամբ, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ճանաչել այդ որոշումը (1981 թ. դեկտեմբերի 17-ի 497 բանաձևով)։ Ուշագրավ է, որ Իսրայելի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Սիրիան հետ կստանա Գոլանի բարձունքները, եթե Եգիպտոսի պես ճանաչի Իսրայելը։ Բայց հիմա, տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում, իսրայելա-պաղեստինյան տարածքներում գնալով խորացող հակամարտությունների խորապատկերին, Նեթանյահու-Թրամփ տանդեմը որոշեց գնալ ոչ թե կառուցողական, այլ ուժային, միակողմանի ճանաչման ճանապարհով՝ ըստ էության օգտվելով ստեղծված անկայուն վիճակից։ ԱՄՆ-ի նախագահը հստակ նշել է, որ իր այս որոշումը կապված է նաև Սիրիայում ստեղծված իրադրության, այստեղ Իրանի, Հիզբալլահի և այլ «ահաբեկչական խմբավորումների» ակտիվության հետ։ Այս ուժերը, ըստ ընդունված որոշման, փորձում են Գոլանի բարձունքներն օգտագործել իբրև պոտենցիալ հենակետ Իսրայելի վրա հարձակվելու համար։ Ոչ պակաս ուշագրավ են նաև իսրայելական կողմի հիմնավորումները։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, թե Գոլանն իրենցն է պատմության և ինքնապաշտպանության իրավունքով, և Թրամփը ճանաչել է այդ իրավունքը։

«Երբ ագրեսիայի ես դիմում, տարածք ես կորցնում, մի արի ու հետ պահանջիր»,- ավելացրել է Իսրայելի վարչապետը։

Թեման շատ արագ բերվեց հայկական մեդիափորձագիտական տիրույթ, ու կրկին սկսեցին զուգահեռներ անցկացվել ղարաբաղյան կամ հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Որոշ փորձագետներ ու գործիչներ ոգևորությամբ ընդունեցին Թրամփի հայտարարությունը՝ կարծիք հայտնելով, թե դա կարող է նախադեպ դառնալ կամ ինչ-որ կերպ նպաստել արցախյան հարցի արդար լուծմանը, Արցախի միջազգային ճանաչմանը կամ Արցախի նկատմամբ մեր սուվերենության ճանաչմանը։ Շատ մասնագետներ, սակայն, կոռեկտ չեն համարում նման համեմատությունները։

https://cdn1.img.armeniasputnik.am/images/731/06/7310602.jpg

Արաբագետ Արմեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց, որ ոչ մի ընդհանրություն չկա Գոլանի և Ղարաբաղի հիմնախնդիրների միջև, քանի որ Գոլանի բարձունքները միջազգայնորեն ճանաչվել են որպես բռնազավթված տարածքներ, մինչդեռ Արցախի վերաբերյալ նման որոշում կամ բանաձև չի ընդունվել, և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը միջազգային իրավունքով հովանավորված և երաշխավորված գործընթաց է։

– Պարոն Պետրոսյան, Թրամփի հայտարարությունից հետո ակտիվ քննարկումներ ծավալվեցին նաև Հայաստանում։ Որոշները ոգևորված են, էյֆորիկ հայտարարություններ են անում, թե սա «հոյակապ լուր է», այն կարող է նախադեպ դառնալ։ Կան նաև ավելի չափավոր, զուսպ գնահատականներ՝ որ Գոլանի ճանաչումը նախադեպ չի դառնա, բայց մեզ համար որոշ հնարավորություններ է ստեղծում։ Ուշագրավ է նաև Նեթանյահուի հայտարարությունը՝ թե «երբ ագրեսիայի ես դիմում, տարածք ես կորցնում, հետ մի պահանջիր»։ Փաստորեն թե՛ իսրայելցիները, թե՛ մենք նույն կերպ ենք մոտենում մեր կոնֆլիկտներին՝ մատնանշելով, որ հակառակորդն իր տարածքը կորցրել է իր իսկ ագրեսիայի պատճառով։ Այս իմաստով ընդհանրություններ կա՞ն հակամարտությունների կարգավորմանը, սպառնալիքներին Հայաստանի և Իսրայելի մոտեցումների միջև։ Նման զուգահեռներ հաճախ են անցկացնում՝ ասելով, որ Հայաստանն ու Իսրայելը շատ նման են իրենց պատմությամբ, ճակատագրով, երկուսն էլ մեծ ողբերգություն են վերապրել, հիմա էլ ապրում են թշնամական շրջապատում և ստիպված են գոյատևել։

– Անշուշտ, իրավիճակային ընդհանրություններ կարող ենք տեսնել, նաև զուգահեռներ կարող ենք անցկացնել, բայց ամեն դեպքում փորձեմ հերթականությամբ ներկայացնել տեսակետս։ Առաջին հերթին, ես այնքան էլ չեմ ողջունում մեզանում նկատվող ոգևորությունը՝ կապված այս իրողության հետ, որովհետև խոսքը վերաբերում է մեզ համար բարեկամ երկրի կորցրած տարածքին, որի փաստացի բռնակցումը իր հարևանի կողմից այսօր ճանաչում է աշխարհի թիվ մեկ գերտերությունը։ Գոլանի բարձունքները ագրեսիայի հետևանքով օկուպացված տարածք է, որը բռնակցվել է։ Այն ներառում է միջազգային իրավունքով արգելված երեք գործողություն։ Առաջինը՝ ագրեսիա է, երկրորդը՝ օկուպացիա, երրորդը՝ անեքսիա։ Սա այս երեք երևույթները պարունակող գործողություն է, և այսօր թիվ մեկ գերտերության ղեկավարը ճանաչում է դա, ու այդ որոշումը ոչ մի դեպքում չի կարող ողջունելի լինել։

Ինչ վերաբերում է հիմնախնդիրների ընդհանրություններին՝ նախ և առաջ, որպեսզի այդ ընդհանրություններն ավելի առարկայական լինեն, մենք մեր ներքաղաքական, հասարակական դիսկուրսում պետք է գոնե ինքներս մեզ համար հստակեցնենք՝ նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) շրջակա տարածքները, շրջանները ազատագրված տարածքնե՞ր են, թե՞ անվտանգության գոտի։ Երբ դրա պատասխանը կստանանք ինքներս մեզ համար, այն ժամանակ էլ կփորձենք զուգահեռներ տանել այս գործընթացի հետ և Թրամփի ճանաչման մեջ մեզ համար հնարավորություններ կփորձենք փնտրել։ Գոլանի բարձրունքների անեքսիան Թրամփի կողմից ճանաչելը միանշանակորեն իսրայելա-ամերիկյան դաշնակցային հարաբերությունների տիրույթում է։ Ես համոզված եմ, որ երկրորդ նման իրողություն Միացյալ Նահանգների գործող վարչակազմը թույլ չի տա, որովհետև, կրկնում եմ, դա բխում է այդ երկու երկրների դաշնակցային հարաբերություններից, որոնք այսօր հասել են պատմության ընթացքում բարձրագույն մակարդակի, և այսօր նման որոշման անհրաժեշտությունը կար Իսրայելի ներսում, որովհետև գործող իշխանությունները արտաքին հզոր աջակցության կարիք ունեին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, քանի որ ամերիկա-իսրայելական բավական լուրջ ծրագրերի, հատկապես Իրանի դեմ ծրագրված գործողությունների իրականացումը կախված է Նեթանյահուի ընտրությունից։ Եթե Իսրայելում ընտրվի այլ ուղղվածության կառավարություն՝ ես համոզված եմ, որ այդ ծրագրերը, որոնք գծվել են Վաշինգտոնում, կկանգնեն իրականացման լուրջ ճգնաժամի առջև։

Ինչ վերաբերում է բուն իրավական գործընթացին և Նեթանյահուի նշած փաստարկներին, ապա Արցախի վերահսկողության տակ գտնվող հայտնի շրջանների առնչությամբ իրավական առումով հնարավորություններ, անշուշտ, ստեղծվում են։ Բայց պետք է գնահատել դրանց արդյունավետության հնարավորությունները, որովհետև ես համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի ընդունել և չի ընդունելու Թրամփի այս որոշումը։ Այսինքն՝ մեր սլաքներն ուղղվելու են բացառապես Վաշինգտոնի ուղղությամբ։

Արդյո՞ք այնքան կարևոր և առարկայական են այդ արդյունքները, որ մենք մեր ջանքերը գործադրենք այդ ուղղությամբ։ Գուցե կան այլ ուղղություններ, որտեղ այդ ջանքերը գործադրելը ավելի էական օգուտ կտա մեր երկրին։ Զուտ իրավական առումով, անվտանգության տեսանկյունից, այո, հնարավոր է որոշ դիվիդենտներ ձեռք բերել։ Բայց կրկնում եմ՝ Թրամփի ճանաչումը բացառապես Իսրայելի և ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերությունների տիրույթում է։ Նայենք՝ ինչպիսի իրավիճակ է Իսրայելի շրջակայքում։ Այդ երկիրն իր ձևավորման պատմության ողջ ընթացքում հասել է գերակայության իր բոլոր այն հարևանների նկատմամբ, որոնց հետ ունի կոնֆլիկտ, և փաստացի իր հարևանությամբ ստեղծվել են իրավիճակներ, անկայունություն, հարևան հակառակորդ երկրներում ներքաղաքական ճգնաժամեր, որից Իսրայելն օգտվում է և իրականացնում է իր շահերից բխող քաղաքականություն։ Երբ մենք պատրաստ լինենք նման իրավիճակների, և մեր տարածաշրջանում, մեր հարևան երկրներում ստեղծվեն նմանատիպ իրավիճակներ, այդ դեպքում արդեն շատ ավելի առարկայական կլինեն նաև մեր ձգտումները, ծրագրերը՝ տարբեր խնդիրներ լուծելու տեսանկյունից։ Բայց այսօր ո՛չ մենք ենք դրան պատրաստ, ո՛չ էլ մեր տարածաշրջանում նկատվում են նման զարգացումների միտումներ։

– Մեզանում այս զուգահեռների, համեմատությունների անցկացման պատճառներից մեկը թերևս այն է, որ Հայաստանում շատերի համար Իսրայելի քաղաքականությունն օրինակելի է, որովհետև Իսրայելը շատ քիչ ուշադրություն է դարձնում միջազգային հանրության կարծիքին, միջազգային իրավունքների նորմերին և գլխավորապես առաջնորդվում է իր ազգային անվտանգության շահերով։ Հայաստանում էլ երկու հակադիր տեսակետ կա Ղարաբաղի հարցի շուրջ։ Այսպես ասած՝ խաղաղասերներն ու տեղին-անտեղի փոխզիջումների մասին խոսողները բացարձականացնում են միջազգային հանրության, Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման գործում՝ ասելով, թե չի կարելի դեմ գնալ միջազգային հանրությանը, որովհետև «չենք կարող աշխարհին ծնկի բերել», և եթե նույնիսկ Բաքուն էլ գրավենք՝ «այդ տարածքները չենք կարող պահել»։ Երկրորդ տեսակետի կողմնակիցները հակված են հակառակ ծայրահեղությանը՝ անտեսելով միջազգային իրավունքը, միջազգային կազմակերպություններին, անվտանգության միջազգային երաշխիքները։ Նրանք ասում են, որ պետք է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա, «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» կամ «ուժն է ծնում իրավունք» և այլն։

– Հարցը պետք է դիտարկել երկու իրողությունների՝ դիվանագիտության և իրական քաղաքականության համատեքստում։ Դիվանագիտական հարթությունում հարցը դիտարկելիս, բնականաբար, պետք է հաշվի առնել այն բոլոր հանգամանքները, լուծումները, որոնք կան միջազգային իրավունքի շրջանակներում՝ խնդրի կարգավորման գործընթացում։ Կա հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի գործունեությանը մենք տվել ենք մեր հավանությունը և տրամաբանորեն պիտի հետևենք այդ գործընթացից բխող բոլոր իրավասություններին։ Սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքի բովանդակային տարրերից է։ Եթե հավանություն ես տվել այդ ձևաչափին՝ պետք է մինչև վերջ հավատարիմ մնաս այդ գործընթացին։ Եվ պատահական չէ, որ տարիներ շարունակ Ադրբեջանը փորձել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի հայկական կողմն առաջինը հրաժարվի Մինսկի խմբի ձևաչափից։ Բայց ինչպես նշեցի՝ սա չափազանց կարևոր է, և մենք դիվանագիտական հարթությունում պետք է հավատարիմ մնանք այս ձևաչափի շրջանակներում ստանձնած մեր պարտավորություններին։

Երկրորդը իրական քաղաքականության հարթությունն է, որտեղ պետք է շատ ավելի շրջահայաց և հեռատես լինենք՝ գնահատելով բոլոր հնարավոր վտանգները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարներում։ Եվ հենց այս տիրույթում պետք է լինի մեր գործողությունների հիմնական տրամաբանությունը։ Մենք պետք է հասկանանք, որ կարճաժամկետ հեռանկարում ոչ ամբողջական կարգավորման որևէ մեխանիզմ կարող է լուրջ վտանգներ պարունակել մեզ համար երկարաժամկետ հեռանկարում։ Այսինքն՝ եթե առաջիկայում ստորագրվի որևէ փաստաթուղթ, որը չի պարունակում հիմնախնդրի վերջնական լուծում, այլ ենթադրում է հիմնախնդիրը քայլ առ քայլ կամ փուլ առ փուլ կարգավորելու տրամաբանություն, ապա սա բավական վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հայկական կողմի համար, որովհետև կան մի քանի իրողություններ։ Մենք գործ ունենք պատմականորեն փորձված անվստահելի հարևանի, գործընկերոջ հետ և գործ ունենք ոչ թե մեկ, այլ առնվազն երեք միջնորդ երկրների հետ, որոնք գուցե որոշ առումով միասնական դիրքորոշում ունեն, բայց վաղը կարող են ունենալ խնդիրներ, և դա կարող է անդրադառնալ նաև կարգավորման գործընթացի վրա։ Մեր հիմնախնդրի կարգավորումը միջազգային իրավունքով հովանավորված և երաշխավորված գործընթաց է, ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց է։ Իսրայելի պարագայում ակնհայտորեն միջազգային իրավունքով արգելված, ագրեսիայի միջոցով օկուպացիայի, բռնակցման գործընթաց է, որը Լեռնային Ղարաբաղի հետ համեմատելը որևէ կերպ ճիշտ չէ։ Նման համեմատություններով մենք միայն մեր դիրքերն ենք թուլացնում։ Ի վերջո կան նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել։

– Ու կրկին գալիս ենք աշխարհակարգի հետ կապված հարցին։ Ղարաբաղյան հիմնախնդրի պարագայում հայտնի ուժն ասում է, որ ի վերջո կա աշխարհակարգ, աշխարհն ունի իր դատավորները, և այս լուծումն է մեզ առաջարկված, ու ստիպված պիտի ընդունենք այն, որովհետև հետո ավելի ծանր պայմաններով լուծում կարող են պարտադրել։ Ինչպես 1947-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր բանաձևով տարածքների բաժանում կատարեց Իսրայելի և Պաղեստինի միջև, Իսրայելը ընդունեց այն, իսկ արաբները, պաղեստինցիները անխոհեմություն, անհեռատեսություն ցուցաբերեցին և արդյունքում կորցրին իրենց տարածքները և այդ տարածքներում անկախ պետություն ունենալու հնարավորությունը։ Բայց մեզ առաջարկել են Մադրիդյան սկզբունքների նախագիծը, որը շատ-շատերի համոզմամբ չի կարող արդար լուծում ապահովել։

– Իհարկե, չի կարող։ Ես նաև ողջունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը Ստեփանակերտում գումարված Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, երբ ասաց, որ առաջարկված 3 սկզբունքներն ու 6 տարրերը պարզաբանման կարիք ունեն։ Եթե մենք իրականում ուզում ենք առարկայական գործընթաց սկսել՝ եղած փաստաթուղթը, եղած կանոնները պետք է վերանայվեն, որովհետև դրանք միանշանակորեն չեն բխում մեր շահերից։

– Գոլանի, Երուսաղեմի ճանաչման օրինակներն ի՞նչ դաս են տալիս մեզ այս նույն հարցի համատեքստում։ Գլոբալ անվտանգության և կայունության համար մեծ պատասխանատվություն ունեցող գերտերության ղեկավարը, ելնելով զուտ ամերիկյան, եսակենտրոն շահերից կամ նույնիսկ կուսակցական, իրեն ֆինանսավորող լոբբիստական խմբերի շահերից, միակողմանի որոշում է ընդունում միջազգային՝ չափազանց բարդ ու կարևոր հիմնախնդրի վերաբերյալ։ Սա ի՞նչ է հուշում աշխարհակարգի գոյության, դրա հուսալիության մասին։ Աշխարհակարգ այսօր կա՞։

– Այո, կա աշխարհակարգ, բայց եղած աշխարհակարգի, իրավակարգի դիրքերը բավական սասանված են։ Աշխարհի թիվ մեկ գերտերության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի՝ Միացյալ Նահանգների կողմից նույն կառույցի՝ ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերի անտեսումը ուղղակի հարված է գործող աշխարհակարգին և իրավակարգին, ինչը շատ վտանգավոր է ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Եվ սա է պատճառը, որ այս որոշումը մնալու է իսրայելա-ամերիկյան հարաբերությունների տիրույթում։ Մատների վրա հաշված երկրներ կարող են միանալ Գոլանի ճանաչման այս գործընթացին։

– Թրամփի թե՛ այս, թե՛ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումն ընդհանուր առմամբ կազդի՞ միջազգային տարբեր հիմնախնդիրների, հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա։

– Այո, կազդի: Ե՛վ Երուսաղեմի, և՛ Գոլանի ճանաչման հարցերը կազդեն, եթե գլխավոր միջնորդի դերը կատարի Միացյալ Նահանգները, քանի որ փաստացի կա այդ երկրի նախագահի կողմից ընդունված որոշում։ Եվ սա նաև իրավական առումով առավելություն է Իսրայելի համար, որը կարող են շահարկել իրենց օգտին։ Բայց ԱՄՆ-ի գործող վարչակազմի նման մոտեցումները, նման քաղաքականությունը էականորեն հեղինակազրկել է այդ երկրին՝ որպես ամենակարևոր միջնորդի՝ հատկապես արաբա-իսրայելյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Իրականում, սկսած 1970-ականներից՝ Միացյալ Նահանգները եղել է հիմնական միջնորդ-դերակատարը։ Նույն եգիպտա-իսրայելյան սեպարատ գործարքները՝ Քեմփ Դեյվիդի հաշտության համաձայնագիրը, ապա Վաշինգտոնի պայմանագիրը, կնքվել են բացառապես Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Հետագայում՝ 90-ականների, 2000-ականների գործընթացները դարձյալ իրականացվել են Միացյալ Նահանգների հիմնական միջնորդությամբ։ Եվ այս պարագայում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման փոփոխությունը էականորեն հեղինակազրկում է Միացյալ Նահանգներին՝ որպես օբյեկտիվ միջնորդի։ Եվ շատ մեծ հարցականի տակ է անգամ «դարի գործարք» անվանված այն ծրագիրը, որը Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է առաջիկայում ներկայացնել իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման համար։

– Իսրայելի և Հայաստանի քաղաքականությունների միջև զուգահեռների հետ կապված հարցադրումը ինչպիսի՞ն պիտի լինի՝ ճի՞շտ է անում Իսրայելը, թե՞ ոչ, թե կարո՞ղ ենք մենք էլ Իսրայելի պես վարվել, թե՞ ոչ։

– Բարդ է ասել։ Այս հարցին հետևյալ կերպ կպատասխանեմ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարվի այնպես, ինչպես թելադրում են իր շահերը, համահայկական շահերը։ Իսկ թե այդ ուղեգծի մեջ ո՞ր օրինակելի նախադեպը հիմք կընդունվի՝ դա արդեն մենք կարող ենք ընտրել։ Բայց թիվ մեկ սկզբունքը պետք է լինի այն, որ առաջնահերթ պիտի լինեն ՀՀ և համահայկական շահերը, և պիտի գործենք հենց այս սկզբունքի շրջանակներում։ Իրականում բազմաթիվ օրինակներ կան, այդ թվում՝ Իսրայելի օրինակը՝ տարբեր խնդիրների համատեքստում, որոնք կարող են կիրառելի լինել մեզ համար։ Մենք նախ պետք է զարգանանք, հզորանանք, պատրաստ լինենք ցանկացած հնարավոր զարգացման և՛ հարևան երկրներում, և՛ տարածաշրջանային գործընթացներում, որպեսզի կարողանանք օգուտ քաղել հնարավոր բոլոր զարգացումներից։ Պետք է իհարկե ժամանակ շահել և պետք էր ժամանակ շահել, բայց, ցավոք, ժամանակն ի վնաս մեզ աշխատեց, որովհետև մեր հակառակորդը ժամանակի ընթացքում հզորացավ, իսկ մենք ոչ մի լուրջ առավելություն ձեռք չբերեցին։ Իսկ Իսրայելը հակառակն արեց. տասնամյակների ընթացքում նա ավելի ուժեղացավ, հզորացավ՝ գերակայություն ձեռք բերելով իր հարևանների նկատմամբ, և այսօր կարողանում է օգտագործել տարբեր իրավիճակներ իր շահերը սպասարկելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում