Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք  է մատուցել պետական, քաղաքական գործիչ, 2000-2007 թվականներին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ  ՀՀ երրորդ նախագահի հետ Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նաև Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը,  ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս