News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանական իշխանությունները որոշում են կայացրել կնիքներ չդնել երկիր ժամանող անձանց անձնագրերում, որպեսզի նվազեցնեն զբոսաշրջիկների անհանգստությունն ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների կապակցությամբ, փոխանցում է Mehr-ը:

Իրանի փոխնախագահ Ալի Աշգար Մունեսանը հյուրանոցների սեփականատերերին եւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ իրանական կառավարությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցների կիրառման ֆոնին պաշտպանական միջոցներ կտրամադրի ոլորտի աջակցության համար: Այս կապակցությամբ որոշում  է կայացվել կնիքներ չդնել Իրան ժամանող օտարերկրացիների անձնագրերում: Նա նշել է, որ զբոսաշրջիկների անձնագրերում մուտքի եւ ելքի կնիքներ չեն դրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ