News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հերթական՝ 4-րդ ծրագիրն են իրականացրել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքում: Դեռեւս ընթացիկ տարվա հունվարին գործակցող կողմերը 2016թ.-ի գործարանային արտադրության թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր էին նվիրել 2 գյուղ միավորող այս համայնքին: Հարեւան գյուղերից տրակտոր վերցնելու խնդիրը նվիրատվության շնորհիվ լուծվել էր, սակայն հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքն ուներ նաեւ լրացուցիչ գյուղտեխնիկայի անհրաժեշտություն:

Համատեղ իրականացվող՝ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում, գործընկեր կազմակերպություններն այսօր լուծել են նաեւ այդ խնդիրը:  Որպես նվիրատվություն Գնիշիկ համայնքին  տրամադրված  նոր գյուղտեխնիկան առավել համակարգված կդարձնի աշխատանքը: Նոր գործիքակազմը ներառում է կարտոֆիլացան, կարտոֆիլահավաք, պարարտանյութ ցրող, խոտհավաք 4 մեքենա, կուլտիվատոր եւ գութան։

Ժամանակակից տեխնիկայի առկայությունը կնպաստի տեղացիների եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանը:

Նոր գյուղտեխնիկան նվիրելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն այցելել են Գնիշիկ համայնք, հանդիպել  համայնքի ղեկավար Արա Լեւոնյանի եւ բնակիչների հետ:

«Տվեք մարդուն կայուն գործ՝ աշխատելու, ապրուստը հոգալու միջոց, կենցաղավարության նվազագույն պայմաններ եւ նա կկարողանա հաղթահարել ավելի լուրջ խնդիրներ: Մենք՝ գործընկեր կազմակերպություններս, գնում ենք համայնքների զարգացման ճանապարհով: Կոնկրետ այս համայնքում համատեղ ուժերով լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք կարեւոր են՝ գյուղացու առօրյան կազմակերպելու համար. ջուր, լույս, գյուղտեխնիկա… Տարբեր համայնքերում գյուղատնտեսական հողերի շահագործումը լիարժեք չի իրականացվում: Դա մասամբ պայմանավորված է համապատասխան գյուղտեխնիկա չունենալու, մասամբ՝ սահմանամերձ լինելու հանգամանքով: Եթե մենք ապահովենք առաջինը՝ նվազագույն պայմանները, մեր հայրենակիցներն ավելի ամուր ու վստահ կապրեն սահմանամերձ գյուղերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ձմռան ամիսներին Մոզրով եւ Գնիշիկ տանող ճանապարհները հաճախ դառնում են անանցանելի, եւ գյուղացիներն օրեր շարունակ կտրվում են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից։ Այսուհետ գյուղը նման խնդրի առաջ չի կանգնի.  այդ ամիսներին տեխնիկան կօգտագործվի ձնամաքրման եւ ձնահեռացման, իսկ տարվա մյուս եղանակներին՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Մոզրով եւ Գնիշիկ գյուղերը միավորող՝ Գնիշիկ համայնքում  հիշատակված երկու ծրագիրն իրականացվել է ընթացիկ տարում: Ավելի վաղ, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում իրականացվել է եւս 2 ծրագիր.  2015թ.-ին համայնքն ապահովվել է լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն: Իսկ 2016թ.-ին Գնիշիկ համայնքում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ.  համայնքն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։

Գնիշիկն ունի 225 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ։ Տարածաշրջանը հայտնի է պատմամշակութային արժեքներով եւ հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է  բուսական եւ կենդանական աշխարհի ձեւավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ եւ այլ կենդանատեսակների համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել (ֆոտո)
Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ...
Ամենաշատ