Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նախագիծը

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքի նախագիծն 28 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց Արցախի Ազգային ժողովում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

ԱԺ նիստում հանդես գալով ելույթով՝ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր  է գնահատել նախագիծը թե՛ բովանդակության և թե՛ մշակման ու Ազգային ժողով ներկայացման կարճ ժամանակահատվածի համար:

Նախագիծը մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն ընձեռում է լայն և որակապես նոր հնարավորություններ արդյունավետորեն իրականացնելու իր սահմանադրական առաքելությունը:

Հատուկ ուշադրության են արժանի նախագծի նորամուծությունները: Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանվել են խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմին բնորոշ և վերաբերելի միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր բովանդակային լիազորությունները: Սահմանվել է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ ակտերի մշակման փուլում դրանց կատարելագործմանը նպաստելու իրավական լայն գործիքակազմ: Ամրագրվել են երեխաների իրավունքների երաշխավորմանը նպաստելու լրացուցիչ իրավական գործիքներ: Հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանման հարցերը ներառվել են մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը ենթակա հարցերի շրջանակ: Ընդարձակվել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախության երաշխիքները: Ամրագրվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառուցվածքային և գործառնական ճկուն մոդել, այն է` բովանդակային գործառույթ իրականացնող ստորաբաժանման` դեպարտամենտի առանձնացում, ինչպես նաև հասարակական հիմունքներով խորհրդականների ինստիտուտ:

Նախագիծը մշակվել և խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը ամիսներ անց, մինչդեռ գործող օրենսդրությունը Հիմնական օրենքին համապատասխանեցնելու համար նախատեսված է երեք տարվա ժամկետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում