×


«Արգավանդ կահույքի» յուրօրինակ տեսականու շնորհանդեսը՝ նորաբաց խանութ-սրահում

Հայկական եւ արտասահմանյան որակյալ կահույքի մեծ տեսականի՝ նոր հասցեում: «Արգավանդ կահույք» ընկերությունն ընդլայնում է խանութ-սրահների իր ցանցը` ներկայանալով երկհարկանի նոր ընդարձակ տարածքում: Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս զորավար 1 հասցեում երեկ պաշտոնապես բացվեց ընկերության նոր խանութ-սրահը, որը ներկայացնում է գրասենյակային, ննջասենյակային ու խոհանոցային կահույքի լայն տեսականի, եւ ոչ միայն: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել բացման միջոցառմանը, լուսանկարել է հյուրերին, սրահում առկա տեսականին, ինչպես նաեւ զրուցել է խանութի հիմնադրի եւ գործընկերների հետ:

«Արգավանդ կահույք» ընկերության նոր խանութ-սրահը


«Արգավանդ կահույք» ընկերությունն արդեն քսան տարի է՝ ներկայացված է հայկական շուկայում: Երկու խանութ-սրահներն իրենց հաճախորդներին են առաջարկում մեծ մասամբ աթոռների ու բազկաթոռների լայն տեսականի, սակայն ընկերության հիմնադիրները որոշել են ընդլայնել կահույքի իրենց տեսականին եւ նոր, ավելի ընդարձակ խանութ-սրահ հիմնել՝ որպես ցանցի երրորդ մասնաճյուղ: Ի դեպ, ընկերությունն առավել հայտնի է www.argavand.am պաշտոնական կայքի շնորհիվ, որը միավորում է խանութների ցանցի բոլոր մասնաճյուղերն ու նպաստում է վաճառքի ծավալների ավելացմանը:

«Արգավանդ կահույք» ընկերության նոր խանութ-սրահի բացմանը


«Մեր սրահներում առկա է յոթ հարյուրից ավելի աթոռի տեսականի, որոնք ներմուծվում են Ռուսաստանից, Ուկրաինայից, Դուբայից, Չինաստանից, Մալայզիայից, ինչպես նաեւ սեղաններ, պահարաններ, ննջասենյակի ու խոհանոցի կահույք, որն արդեն պատրաստվում է Հայաստանում՝ մեր արտադրամասում: Այսինքն` մեզ մոտ կարելի է ձեռք բերել այն ամենը, ինչ կապված է կահույքի հետ: Ընդունում ենք նաեւ պատվերներ եւ պատրաստում ենք այն, ինչ հնարավոր է արտադրել Հայաստանում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա այն հասանելի է բոլորի համար: Որպես օրինակ` մենք ունենք աթոռներ` սկսած 6000 դրամից մինչեւ 400-500 000 դրամ»,- մեզ հետ զրույցում նշեց «Արգավանդ կահույք» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Նարիբեկյանը:

«Արգավանդ կահույք» խանութ-սրահի տեսականին


Նոր խանութ-սրահի բացմանը ներկա էին նաեւ արտասահմանյան գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանց թվում էր, օրինակ, ռուսական «Romack Möbel» ընկերության տնօրեն Օլգա Բալշիկովան, որն առաջին անգամ էր Հայաստանում ներկայացնում իրենց ընկերության արտադրանքը: «Romack Möbel»-ն արտադրում է մանկական ավտոմեքենա-անկողիններ, որոնք իրենց յուրօրինակ դիզայնի շնորհիվ հնարավորինս մոտ են երեխաների սիրելի մեքենաների մոդելներին.««Արգավանդ կահույքը» մեր միակ եւ բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, եւ ես կարծում եմ` հետագայում կընդլայնվի մեր համագործակցությունը: Չէ՞ որ մենք արտադրում ենք ոչ սովորական անկողիններ, որոնք ոչ միայն հետաքրքիր են իրենց արտաքին տեսքով, այլեւ որակյալ են ու հարմարավետ»,- ընդգծեց Բալշիկովան:


Իսկ ահա ուկրաինական «Art Metal Furniture» ընկերությունն արդեն տասը տարի է՝ համագործակցում է «Արգավանդ կահույքի» հետ: Նրանք Հայաստանում ներկայացնում են իրենց արտադրամասի գրասենյակային կահույքը՝ մեծ մասամբ աթոռներ ու բազկաթոռներ.«Շատ գեղեցիկ, ընդարձակ ու լուսավոր սրահ է բացվել այստեղ, եւ մենք էլ, իհարկե, ուրախ ենք, որ մեր համագործակցությունն այսպիսով ավելի է ընդլայնվելու»,- նշեց ուկրաինական ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Դեեւը:

«Արգավանդ կահույք» ընկերության նոր խանութ-սրահի բացմանը


Բացման միջոցառումն ուղեկցվեց նաեւ համերգային ծրագրով, որի շրջանակում ելույթ ունեցավ ջազ-երգչուհի Զառա Մարկոսյանն՝ իր բենդի հետ: Իրականացվել է նաեւ աճուրդ-խաղարկություն, ինչպես նաեւ տոնական տորթի հյուրասիրություն: Օրվա մյուս հետաքրքիր դրվագներին, ինչպես նաեւ խանութում առկա տեսականուն կարող եք ծանոթանալ BRAVO.am-ի ֆոտոշարքում: Չմոռանաք նաեւ անձամբ այցելել նորաբաց խանութ-սրահ եւ օգտվել ձեր տան կամ գրասենյակի համար մատչելի գներով որակյալ ու հարմարավետ նոր կահույք գնելու հնարավորությունից:

«Արգավանդ կահույք» ընկերության նոր խանութ-սրահի բացմանը


Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին